Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ռազմական էսկալացիայի համար․ Սուրեն Սուրենյանց
Սոցցանցերի քրոնիկոն
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ռազմական էսկալացիայի համար
Ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը:
Բաքուն վերջին օրերին անընդհատ ապատեղեկատվություն է տարածում՝ իբրև թե Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Ակնհայտորեն Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ռազմական էսկալացիայի համար:
Օգոստոսի 30-31-ի հայ- ադրբեջանական պաշտոնական շփումներում ի՞նչը չի բավարարել Բաքվին կամ արդյո՞ք հակառակորդը հիմքեր ունի ենթադրելու, թե պաշտոնական Երևանը հետ է կանգնելու ենթադրյալ ինչ-որ պայմանավորվածությունից:
Այս հարցերը սպասում են պատասխանների»։