«Այս պահի դրությամբ Փաշինյանը վայելում է ԱԺ բոլոր 107 պատգամավորների վստահությունը». Էդգար Ղազարյան
Հարցազրույց«Էդգար Ղազարյանը Ֆերդինանտ Ղազարյանի պրոյեկտն է, ով ում չի սիրում, ինձ ասոցացնում է նրա հետ»,-«Հարցազրույց»-ի տաղավարում հայտարարել է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ բնության մեջ գոյություն չունի մի մարդ, որն իր գործողություններն ուղղորդի, հրահանգավորի կամ ազդի իր որոշումների վրա։
Ղազարյանը կարծում է՝ ի վերջո կհաջողվի համոզել ԱԺ պատգամավորներին անվստահություն հայտնել Փաշինյանին և վռնդել պաշտոնից, նա հորդորում է ընդդիմադիր գործընկերներին մեկ օր շուտ սկսել իմպիչմենթի գործընթացը։
Ղազարյանը վստահ է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին համոզել հնարավոր է, եթե նրանք տեսնեն, որ կա հասարակական պահանջ։ Իսկ ընդդիմության պրոբլեմը, ըստ Ղազարյանի, վարչապետի թեկնածուի շուրջ համաձայնության չգալն է։