Սուեզի ջրանցքում վերականգնել են նավարկությունը
World press
Սուեզի ջրանցքում նավարկությունը վերականգնված Է այն բանից հետո, երբ Սինգապուրի դրոշի ներքո Affinity V լցանավը հանվել Է ծանծաղուտից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հայտնել Է ջրանցքի վարչությունը:
«Սուեզի ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիան հայտարարել Է գործողության հաջող ավարտի մասին, որի շնորհիվ 64 հազար տոննա ջրատարողությամբ Affinity V լցանավը վերցվել Է քարշակման եւ հանվել ծանծաղուտից»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ռաբիայի խոսքով՝ նավը ծանծաղուտն Էր խրվել Սուեզի ջրանցքի 143-րդ կիլոմետրին՝ ղեկային կառավարման անսարքությունների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: