Անհայտ ծագման վիրուսից Արգենտինայում երկրորդ մարդն է մահացել
World press
Արգենտինայի Տուկուման նահանգում վերջին 24 ժամվա ընթացքում անհայտ ծագման թոքաբորբից մահացել է երկրորդ մարդը։ Այս մասին օգոստոսի 31-ին հայտնել են մարզային առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ օգոստոսի 18-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիվանդության դեպքեր են գրանցվել հիվանդանոցի հինգ աշխատակիցների և մասնավոր բուժհաստատության մեկ հիվանդի մոտ։
«Բոլոր վեց դեպքերում խոսքը երկկողմանի թոքաբորբի մասին է, երկուսը մահացել են, երեքը հոսպիտալացվել են, ևս մեկը տանն է բուոժում ստանում, նրա առողջական վիճակը գնահատվում է լավ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիվանդները կրկին թեստավորվել են, և արդյունքները սպասվում են մինչև շաբաթավերջ։
Բոլոր հիվանդներն ունեցել են երկկողմանի թոքաբորբ: Միաժամանակ, ըստ առողջապահության նախարարության ղեկավար Լուիս Մեդինա Ռուիսի, հիվանդության պատճառը չի բացահայտվել և ներկայումս ուսումնասիրվում է։