Լեհաստանը պաշտպանական բյուջեն կմեծացնի գրեթե կրկնակի
World press
Լեհաստանի պաշտպանական բյուջեն 2023 թվականին կմեծանա գրեթե կրկնակի: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:
«Այս տարին մենք կավարտենք, ըստ երեւույթին, ազգային պաշտպանության 58 միլիարդ զլոտի (շուրջ 12,3 միլիարդ դոլար) մակարդակի բյուջեով: Գալիք տարվա համար մենք պլանավորում ենք շուրջ 98 միլիարդ (շուրջ 20,8 միլիարդ դոլար) միայն հենց բյուջեում»,-ասել է Մորավեցկին:
«Եվ կանոնավոր բանակի այդ բյուջեի հետ միասին մենք պլանավորում ենք 30-ից մինչեւ 40 միլիարդ զլոտի (6,4-ից մինչեւ 8,51 միլիարդ դոլար)՝ արտասահմանից սպառազինություն գնելու համար»,-հավելել Է նա: Մորավեցկին նշել Է, որ Նախարարների խորհուրդը «հավակնոտ բյուջե Է ընդունել դժվարին ժամանակներում»:
«Դա Լեհաստանի անվտանգության եւ լեհ ընտանիքների բյուջեն Է»,-ասել Է նա: Վարչապետի տվյալներով՝ 2023 թվականի բյուջեի եկամուտները պլանավորված են 604,4 միլիարդ զլոտիի (շուրջ 128,6 միլիարդ դոլար), ինչը նշանակում Է 105 միլիարդ զլոտիով (շուրջ 22,3 միլիարդ դոլար) աճ՝ ընթացիկ տարվա համեմատությամբ:
Բյուջեի ծախսերը պլանավորվել են 669,4 միլիարդ զլոտիի (շուրջ 142,4 միլիարդ դոլար) մակարդակով՝ բյուջեի 4,4 տոկոս դեֆիցիտի դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: