Բրիտանիայում աղվեսը ներխուժել է քնած զույգի տուն ու քարուքանդ արել լոգարանը
World press
Աղվեսը ներխուժել է բրիտանական Վուսթերշիր նահանգի Սաութ Լիթլթոն գյուղի բնակիչների տուն, բարձրացել ննջասենյակ, ավերել լոգարանը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։
27-ամյա Բեթ Փինֆիլդը կեսգիշերին արթնացել է աղմուկից և կարծել է, թե իրենց կատուն՝ Սալեմն է առավոտյան ժամը 5-ին վազվզում տան մեջ: Բայց հետո տեսել է մի մեծ աղվեսի, որը մթության մեջ իրեն էր նայում։ Կինն արթնացրել է իր ամուսնուն՝ Լիամ Իբբոտսոնին, որպեսզի օգնի քշել կենդանուն, սակայն տղամարդը խուճապահար ճչացել է և վախեցրել աղվեսին։
Կենդանին վազել է դեպի լոգարան, պատից երկու դարակ պոկել, ծաղկամանները շրջել ու միզել հատակին։ Ի վերջո, զույգից պահանջվել է մոտ մեկուկես ժամ և մահակ՝ աղվեսին քշելու համար: