Իրանը Նաթանզում սկսել Է ուրանի հարստացում մինչեւ 5 տոկոս
World press
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել Է հաշվետվություն, որտեղ հաղորդվում Է, որ Իրանն սկսել Է ուրանի մինչեւ 5 տոկոս հարստացումը IR-6 կատարելագործված ցենտրիֆուգների միջոցով Նաթանզի ստորգետնյա օբյեկտում:
«2022 թվականի օգոստոսի 28-ին գործակալությունը վառելիքի հարստացման օբյեկտում հավաստել Է, որ Իրանը ուրան-235 (իզոտոպով) մինչեւ 2 տոկոս հարստացված ուրանի հեքսաֆտորիդ Է մատուցում IR-6 (ցենտրիֆուգների) կասկադ՝ ուրանի հեքսաֆտորիդի արտադրության համար, որը մինչեւ 5 տոկոս հարստացվում Է ուրան-235 (իզոտոպով)»,- մեջբերում Է անում Reuters գործակալությունը ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունից: 2015 թվականին իրանական միջուկային գործարքին համապատասխան՝ Իրանում ուրանի հարստաման թույլատրված մակարդակը չպետք Է գերազանցի 3,67 տոկոսը:
ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել Է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին այդ պահին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցնող Դոնալդ Թրամփը որոշում Է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտնել Է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: