Առյուծը հոշոտել է իր վանդակը մտած տղամարդուն
World press
Գանայի մայրաքաղաք Ակրայի կենդանաբանական այգում առյուծը պատառ-պատառ է արել մի տղամարդու, ով ցատկել է ցանկապատի վրայով և հայտնվել նրա վանդակում։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NDTV-ն։
Տղամարդը հայտնվել է այնտեղ, որտեղ պահվում է առյուծնբերի ընտանիքը՝ երկու ձագերով: Գիշատիչներից մեկն անմիջապես հարձակվել է ներխուժողի վրա և հոշոտել նրան։
Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննում են տեղի ունեցածը։ «Մենք հետաքննում ենք, թե ինչպես է տղամարդը հայտնվել արգելված տարածքում»,- ասել է Աքրայի ոստիկանության ներկայացուցիչը։