Թրամփը պահանջում է նոր նախագահական ընտրությունների անցկացում
World press
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ 2020 թվականի նախագահական ընտրությունները ճանաչել կեղծված և նոր ընտրություններ անցկացնել։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
«Այժմ պարզ է, որ ՀԴԲ-ն ընտրություններից առաջ թաղել է Հանթեր Բայդենի նոութբուքի հետ կապված պատմությունը, քանի որ նրանք գիտեին, որ եթե դա չանեին, Թրամփը հեշտությամբ կհաղթեր 2020 թվականի նախագահական ընտրություններում: Սա ահռելի կեղծիք է և մեր երկրում չտեսնված մակարդակով միջամտություն ընտրություններին։
Լուծումը իրական հաղթողին հայտարարելն է, կամ գոնե 2020 թվականի ընտրություններն անշրջելիորեն զիջված հայտարարելն ու նոր ընտրություններ անցկացնելն է»,- գրել է նա։