Ղազախստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը
World press
Ղազախստանը մեկ տարով դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 27-ին հայտարարել է երկրի կառավարությունը։
«Վարչապետ Ալիխան Սմայիլովն անցկացրել է պաշտպանական արդյունաբերության հարցերով հանձնաժողովի նիստ։ Մասնակիցները քննարկել են արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության առաջարկը՝ մինչև 2023 թվականի օգոստոսի վերջը դադարեցնել զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական արտադրանքի արտահանումը։ Այս առաջարկին աջակցել են հանձնաժողովի անդամները»,- ասված է հայտարարության մեջ։