Ի՞նչ ունեցվածք ունի Արմեն Փամբուխչյանը
Հայտարարագիր
ArmDaily-ն «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի ունեցվածքը:
Ով է Արմեն Փամբուխչյանը
Ծնվել է 1984թ. նոյեմբերի 26-ին Երեւանում:
2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2006թ. ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ:
2007-2008թթ. աշխատել է «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ իրավաբանի օգնական: 2009-2011թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ անվտանգության աշխատակից, 2011-2014թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային մասնագետ, ավագ վարկային մասնագետ, 2014-2015թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ խնդրահարույց վարկերի դեպարտամենտի մասնագետ, 2015-2017թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի թիմի ղեկավար: 2017թ.՝ «Անելիք բանկ» ՓԲԸ խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար: 2017-2018թթ.՝ «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ: 06.06.2018-15.10.2018թթ. եղել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, 15.10.2018-13.01.2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2020թ-ի սեպտեմբերի 25-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
2022 թ. ապրիլի 12-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
Պարգեւատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանով, «ՀՕՊ զորքերի լավագույն օպերատոր» պատվոգրով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Ունեցվածքը
Արմեն Փամբուխչյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2022 թվականի մայիսի 26-ին։
Նա հայտարարագրել է Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, որը գնել է 2017 թվականին։ Նախարարը տավա ընթացքում վաճառել է իր երկու մեքենան՝ 2005 թվականին թողարկված NISSAN մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք էր բերել 2018 թվականին և LAND ROVER մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք էր բերել 2020 թվականին։ Փոխարենը ձեռք է բերել 2009 թվականի արտադրության LEXUS՝ 7,060,000 դրամով։
2021 թվականի սկզբում Փամբուխչյանի բանկային հաշիվների վրա եղել է 4,285,344 դրամ գումար, որը տարվա վերջում դարձել է 7,309,128 դրամ։ Որպես կանխիկ գումար ԱԻ նախարարը հայտարարագրել է 1,950 դոլար, 3,500 եվրո, 850,000 դրամ, որը տարվա վերջում դարձել է 3,100 ԱՄՆ դոլար, 2,500 եվրո և 1,350,000 դրամ։
2021 թվականի ընթացքում Փամբուխչյանի ընդհանուր եկամուտները կազմել են 18,200,438 դրամ, որից 16,150,438 դրամը աշխատավարձ է ԱԻՆ-ից, 1,500,000 դրամը վարկ է Ամերիաբանկից, 550,000 դրամը՝ Յունիբանկից։
Նախարարը նաև նշել է 9,064,160 դրամ վարկի մասին ID բանկից։ Ծախսերի հայտարարագրում էլ Փամբուխչյանը նշել է 2,000,000 դրամ վարկի մարմանն ուղղված վճարումներ մասին։ Որևէ այլ բան նա չի հայտարարագրել։