Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հարվածում ենք մարդկանց գրպանի՞ն, թե՞ քաղաքացին տուգանքի մատերիալ է. Երևանի ավագանու անդամների արձագանքը նոր որոշմանը

Հասարակություն

Երևանի քաղաքապետարանն առաջարկել է նախագիծ, որով փողոցային առեւտրի արգելքի խախտումը կպատժվի տուգանքով՝ վաճառվող ապրանքի առգրավմամբ։ Ինչպես այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետը, առաջին անգամ տուգանքը կկազմի 70 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում 2-րդ անգամ՝ 200 հազար դրամ։

ArmDaily-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, անդրադառնալով անախաձեռնությանը, նշեց՝ տուգանքով չէ, որ մարդիկ պետք է կասեցնեն փողոցային առևտուրը։

«Ես դա սխալ եմ համարում, քանի որ ժողովրդավարական, քաղաքակիրթ այլ երկրներում ձեռնարկված են համապատասխան այլ միջոցներ, և մարդիկ հանգիստ կազմակերպում են իրենց առևտուրը։ Կարելի էր տեղադրել համապատասխան տաղավարներ համապատասխան վայրերում, որը նաև կարող էր համահունչ լինել մեր քաղաքի ճարտարապետությանը։ Իհարկե, խոսքը չի վերաբերում ձկան վաճառքին, որն այս եղանակին շատ հակասանիտարական և սխալ է, խոսքը բանջարեղենի, մրգերի մասին է։ Դրանք գյուղացիներն են վաճառում, որոնք երկրի ծանր սոցիալակն վիճակում փորձում են երկու կոպեկ գումար վաստակել, ընտանիք պահել»,- ասաց Մանրիկյանը։

Բոլոր ժամանակների քաղաքային իշխանությունների համար փողոցային առևտուրն անլուծելի խնդիր է դարձել։ Դեռ 2019-ի հունվարին քաղաքապետարանն արգելեց փողոցում առևտուր անել, արգելքը «գործեց» ընդամենը մի քանի ամիս, բայց արդեն նույն թվականի ապրիլին փողոցային առեւտուրը «վերականգնվեց»։ Ինչպես նշում էին պատկան մարմինները՝ նախազգուշացումից և հեռացնելուց որոշ ժամանակ անց վաճառականները նորից վերադառնում են իրենց կետեր։

Միքայել Մանրիկյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան»-ը բազմաթիվ անգամ առաջարկել է տաղավարներ հատկացնել փողոցում մայթերի վրա առևտուր անող գյուղացիներին, սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքային իշխանությունը նախընտրել է ամենահեշտ տարբերակը։

«Այստեղ խաղաքարտը այնքան տուգանքը չէ, որքան վաճառողի ապրանքի առգրավումը։ Մեկ-երկու անգամ, որ ապրանքը առգրավվեն, մարդու գրպանին են հարվածում՝ թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեբանորեն։ Իրականում այս նախագծի մեխը ապրանքի առգրավելն է, ինչպես նաև հետո այն ոչնչացնելը։ Բայց ինչո՞ւ ոչնչացնել։ Միգուցե այն պիտանի լինի ծերանոցների, կամ մանկատների համար։ Այստեղ բացեր կան, որոնք կարելի էր լրացնել։ Շատ հեշտ է նման որոշում կայացնել։ Ես դա սխալ եմ համարում։ Նման ծանր սոցիալական վիճակում ոչ թե պետք է հարվածենք մարդկանց գրպանին, այլ ընդհակառակը՝ պետք է կարողանանք քայլեր ձեռնարկել, որպեսզի մարդիկ իրենց առօրյա աշխատանքով օրվա հացի խնդիրը լուծեն»,- ասաց ավագանու անդամը։

Նա նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ավագանու նիստերում կբարձրաձայնի այս հարցը և հետևողական կլինի։ Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով էլ ՝ փողոցային առևտրի խնդիրը անընդհատ ծագում է, որովհետև որքան էլ վարչարարություն իրականացվի, տուգանքներ կիրառվեն, միևնույնն է՝ մարդիկ առևտուրն իրականացնում են։

«Վարչարարական գործիքները սկսում են չբավականացնել։ Հիմնական գաղափարը, որը առաջացել է, դա հնարավորություն տալ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին իրավական ընթացակարգով իրականացնել հակասանիտարական պայմաններում, փողոցի բանուկ հատվածներում վաճառվող մթերքի առգրավում, որից հետո, վստահաբար, տվյալ անձինք այլևս այդ հատվածում վաճառք չեն իրականացնի և կգնան ավելի փակ և սանիտարական պայմաններով ավելի բարվոք հատվածներ»,- ասաց Խաժակյանը։

Դիտարկմանը՝ արդյոք տուգանքները խստացնելը հարցին լուծում կտա՞, քանի որ տարիներ շարունակ այդ պրակտիկան չի գործել, Խաժակյանն արձագանքեց. «Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են բոլոր վարչական շրջաններում, և բոլորս հասկանում ենք, որ իսպառ վերացնել հնարավոր չի լինելու։ Լինելու են բակային հատվածներ, որտեղ այդ առևտուրը կշարունակվի, բայց առնվազն փողոցներից, մայթերից այդ վաճառքը կասեցնելը, վստահ եմ, այդ գործիքի միջոցով կստացվի, և դրան այլընտրանք չկա։ Եթե մարդիկ չեն ցանկանում փակ տարածքներում վաճառք իրականացնել և ուզում են բերել մայթերին, ոտքերի տակ այդ առևտուրը իրականացնել, այսքան ժամանակ եղած միջոցները չեն օգնել, իսկ առգրավումը, կարծում եմ, արդյունավետ կերպով կաշխատի և չեմ կարծում, որ սա անարդարացի վարչարարություն կլինի, որովհետև ի վերջո՝ եթե մայթի վրա դրված փտած ձուկը որևէ մեկը ուտի և թունավորվի, հետո քաղաքապետարանին ասելու են՝ ինչի՞ թույլատրեցիք այդ վաճառքը։ Ուստի ավելի լավ է քաղաքապետարանը դա կանխարգելի, քան հետագայում մարդիկ իրենց առողջությունը վնասեն»։

Ավագանու անդամն առաջարկում է փողոցային առևտուր իրականացնողներին գնալ փակ առևտրային տարածքներ և վարվել այնպես, ինչպես վարվում են ընտանիքներ և սնվել ցանկացող երեխաներ ունեցող այլ վաճառողներ, որոնք վճարում են տարածքի համար։

«Երբ գտնվում են մարդիկ, ովքեր չեն ցանկանում վարձավճար վճարել, այլ ցանկանում են մայթերի վրա, տների դիմաց այդ վաճառքը իրականացնել, իրենք ինչո՞վ պետք է առավելություն ստանան մյուս մարդկանցից, ովքեր այդ վաճառքը իրականացնում են սանիտարական պայմաններում։ Ի վերջո, կներեք, բայց «Սուրմալու»-ի տարածքում հրավառ նյութեր պահեստավորած մարդն էլ էր ընտանիք պահում, իսկ հիմա 17 քաղաքացու ընտանիք սգում է, որովհետև պահողները չեն մտածել, որ պետք է ապահովել անվտանգության բոլոր նորմերը, որովհետև անվտանգության նորմ ապահովելու դիմաց պետք է վճարել...չեն ուզեցել դա վճարել, ընտանիք են պահել։ Հիմա այդ պահած ընտանիքի արդյունքում 17 ընտանիք սգում է։ Հիմա եթե մտածում ենք, որ պետք է փողոցային վաճառքի արդյունքում մարդիկ թունավորվեն, ի վերջո, բաց առևտուր նշանակում է շուրջբոլորը երթևեկող մեքենաների արտանետած այդ ամբողջ թույնը պետք է նստի այդ սննդի վրա, իսկ մարդիկ գնեն և ուտեն, այդպիսի մոտեցում ես չեմ պատկերացնում։ Դրա համար մենք պետք է գնանք քաղաքակիրթ ճանապարհով»,- ասաց Խաժակյանը։

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Մահվան ելքով վրաերթ Երևանում
Ո՛չ ռուսական թշնամական ալիքներին. Բևեռը երթով գնաց ՀՌՀ֊ի շենքի մոտ
32-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է
Շահան Գանտահարյանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ տեղապտույտից դուրս գալու նախադրյալներ է տեսնում
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 22:00-ի դրությամբ
10-ամյա երեխան ընկել է ինքնագլորից, վիճակը ծայրահեղ ծանր է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Մարտունի-Գետափ ավտոճանապահին բախվել են Volvo և VAZ 0110 մակնիշի ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Հրապարակվել են Սևաստոպոլում ինքնաթիռի բռնկման կադրերը
34-ամյա վարորդը փորձել է ավագ պարեկին կաշառել
Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
«Աթարբեկյանի սար» կոչվող հատվածում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Պայթուն՝ Բաքվի շենքերից մեկում
Կոտրել են պատուհանի ապակին, տնից տարել տարբեր իրեր
Մեծ Բրիտանիան Դանիային օգնություն է առաջարկում «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած միջադեպի հետաքննության համար
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների զարգացումը. Խաչատուրյան
Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում. դավաճանական ինքնախոստովանություն էր. Իշխանյան
«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում նոր վերանորոգված մասնաշենք կունենա
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՖՖ-ն Տալալաևի հետ բանակցություն չի վարել, հավաքականի մարզչի պաշտոնում դիտարկվում են մի քանի թեկնածուներ
Վթարային ջրանջատումներ՝ Երևանում ու մարզերում
Բևեռի միակ առաքելությունը հայ ազգի ողնաշարը ուղղելն ու ազգային պետություն ստեղծելն է. Սեֆիլյան
Փաշինյանը հանցավոր դիտավորությամբ կեղծիքի է ենթարկում իրականությունը. Գասպարյան
Շիրակի մարզպետը Տարեցների օրվա առթիվ այցելել է մարզի երկարակյաց կանանց
Այս տարիներին իրականացվել է Բևեռի առաջ մղած օրակարգերի հակաքարոզչություն. Այվազյան
Խաչատուրյանը և Ղազարյանը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների և ներդրումային ծրագրերի շուրջ
Ով ասում ա ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, տգետ ա և դավաճան. Վահե Գասպարյան
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Անկախության օրվա առիթով
Մադրիդյան սկզունքները և մինչև Փաշինյանի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը․ Բագրատ Միկոյան
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
NASA-ն մինչև նոյեմբեր հետաձգում է Artemis-1 առաքելության մեկնարկը
Շինության պատերը, հենասյուներն ու պարիսպը փլուզվել են
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ՀՀ ոստիկանություն
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետը շարունակում է քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
Մեխիկոյում քննարկվել են ՀՀ-ում և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը
ԱԺ Բևեռի հանրահավաքը Ազատության հրապարակում. Ուղիղ
Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
Կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ էր․ օր առաջ պետք է հեռացնել դավաճանին․ Սաղաթելյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ
Թմրամիջոցների տարածման փորձ «Տելեգրամ» հավելվածով
Մեզ համար առաջնահերթություն է լիարժեք գնահատել տարեցների սոցիալական կարիքները. Սոցապնախարար
Շչակ է փորձարկվելու
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում
Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել հայ զինծառայողների մարմինները. «Փաստինֆո»
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™