Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան

Քաղաքական

ArmDaily-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

- Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում ստեղծված իրավիճակը։ Ուսումնասիրելով 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ պարզ է դառնում, որ Բերձորն ու Աղավնոն հանձնելու կամ տեղահանելու մասին խոսք չկա։ Ո՞րն է ելքը Ձեր կարծիքով։

-Եթե ՀՀ վարչպետ Փաշինյանը նախապես գաղտնիության պայմաններում համաձայնվել է հանձնել այդ բնակավայրերն, ու Արցախի իշխանություններն էլ դեմ չեն գնացել դրան, ապա այս պահին իրավիճակը շտկելու և այդ բնակավայրերի հայաթափումը կանխելու որևէ ազդեցիկ, արդյունավետ միջոց ես չեմ տեսնում: Փաշինյանի հրապարակային ելույթներն ու փաստարկներն ուշացած են և բացառապես ինքնաարդարացման ենթատեքստ ունեն: Ափսոս այն տղերքը, որոնք այս ետնաբեմային պայմանվորվածությունները քողարկող քաղաքական ծխածածկույթի ապահովման զոհը դարձան կամ հաշմվեցին՝ արդեն իսկ խոսքով հանձնված հողը պաշտպանելիս:

-Ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում ի՞նչ զարգացումներ եք տեսնում, սպասե՞նք նոր զիջումների և որքանո՞վ կա նոր պատերազմի հավանականություն։

-Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից: Բաքուն իր ուզածը ստանալու համար կդիմի ուժային շանտաժի, բայց դժվար թե գործն այժմ հասցնի նոր լայնածավալ պատերազմի: Հայաստանյան իշխանություններն էլ իրենց կողմից կգնան զիջումների՝ դրանք արդարացնելով պատերազմ կանխելու մտահոգությամբ: Իշխանության պահպանումը Փաշինյանի թիմի համար կենսականորեն կարևոր է:

-Արցախի Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյում քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։ Ինչպես հայտնի դարձավ մամուլի հրապարակումներից, այն բնակիչները, որոնք կայրեն իրենց տները հեռանալիս, փոխհատուցում չեն ստանա։ Արցախի իշխանությունների կողմից նման գործելաոճը ինչպե՞ս եք գնահատում։

-Չգիտեմ, թե որքանով է ստույգ այս պնդումը, բայց եթե այն ճշմարտացի է, ապա ամենաառաջին միտքը, որ այդ դեպքում առաջ է գալիս, այն է, որ փոխհատուցման գումարները ադրբեջանական ծագում ունեն և տրվելու են՝ անշարժ գույքն անվնաս ադրբեջանական կողմին հանձնելու պայմանով: Մյուս կողմից հայտնի է, որ, օրինակ, Շուշիում հայերի կառուցած շինությունների զգալի մասը ադրբեջանցիների կողմից քանդվել է և, հավանաբար, այս երեք բնակավայրերի հայաթափումից հետո նույնը կանեն նաև այնտեղ: Ակնարկվում է, որ տները պետք չէ վնասել, քանի որ ենթադրվում է, որ դրանց տերերը որոշ ժամանակ անց վերադառնալու են հետ:

-Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները Արցախում ստեղծված իրավիճակի մասին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրման, շփման գծի և Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությունները։ Սա արդյոք ընթացիկ բանակցություններում հայանպաստ որևէ որոշման մասի՞ն է խոսում։

-Այդ հայտարարությունները կիրառական արժեք ձեռք կբերեն, եթե իր աշխատանքը վերսկսի ԵԱՀԿ Մինսկի խումբը, կամ եթե խաթարվի ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական ռազմաքաղաքական գործակցությունը: Այս պահին նման հեռանկար առարկայորեն դեռևս չի նշմարվում: Վերջին տարիներին մենք շատ դառը փորձությունների միջով ենք անցնում ու այսօրինակ ծանր ռեժիմով անցնելիք ճանապարհի մի հատված էլ դեռ ունենք առջևում:

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™