Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան Ովքե՞ր են մեկնել Նյու Յորք և ի՞նչ գործարքի է գնացել Փաշինյանը ոստիկանության հետ. մամուլ Փոխհրաձգությունը բավականին երկար է տևել, բնակիչները տարհանված են. ի՞նչ իրավիճակ է Կուտականում Պատերազմից քաղաքացի է զոհվել, իսկ կառավարությունը 31,6 մլն է հատկացնում զուգարաններ վերանորոգելուն 31 միլիոն՝ 12 զուգարան վերանորոգելու համար, 24 միլիոն՝ 60 հազար հատ ցախավելի համար, երևի հետո ցախավելին նստած պիտի թռնեն. Նաիրա Զոհրաբյան Նիկոլ Փաշինյանին տվել են աթոռ՝ հայկական պետականությունը վաճառելու համար. ադրբեջանագետ 
Լավագույն տեսանյութերը. Youtube


Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան

Exclusive

ArmDaily․am-ի զրուցակիցը ռուս բանասեր Արուս Պիվազյանն է, որը փորձում է կոտրել մանկավարժի մասնագիտության շուրջ ստեղծված կարծրատիպերը։ 

-Արուս,սկսենք սկզբից: Մինչև ինստագրամյան էջ բացելը, ինչո՞վ էիք զբաղվում, որտե՞ղ էիք աշխատում:
 -Նախքան ինստագրամյան էջ ունենալը դասավանդում էի քոլեջում և լեզվի կենտրոնում, որին զուգահեռ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ԵՊՀ ասպիրանտ եմ։ 

-Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք ինստագրամյան հարթակում գործունեություն ծավալել։ Հեշտությա՞մբ եք այդ որոշմանը եկել:
 -Մինչև ինստագրամյան հարթակում որևէ գործունեություն ծավալելը, ես ֆեյսբուքյան հարթակում ունեի էջ, որտեղ մասնագիտական հրապարակումներ էի անում։ Մինչև հիմա այդ էջը գործում է, սակայն ոչ նախկին ակտիվությամբ։ Ինչ վերաբերում է ինստագրամում գործունեություն ծավալելուն, ապա լավ էի հասկանում, որ բլոգերական կյանքը ինձ համար չէ, որովհետև դժվար է լինել գիտության մեջ և քեզ տեսնել այդ հարթակում՝ գործունեություն ծավալելիս։ Ոլորտում աշխատող ընկերներս համոզում էին, որ այսօր բավականին արդիական և կարևոր գործիք են սոցիալական հարթակները, մասնավորապես ինստագրամյան հարթակը, և ես որոշեցի փորձել։ Այս ամենին զուգահեռ հստակ դիրքորոշում ունեի՝ տարբերվել գոյություն ունեցող ձևաչափերից, ինչն իմ էջ մտնելուն պես կարող եք հասկանալ։ Որոշումը հեշտ չէր, միանշանակ, սակայն կար գիտակցում , որ այն, որպես գործիք առաջատար է և պետք է օգտվել դրանից։ 

- Ձեր հետևորդների թիվը 1 տարում բավականին աճել է: Ո՞րն է Ձեր էջի նպատակը:
- Էջի նպատակը ի սկզբանե եղել է ռուսաց լեզվի մշակույթը տարածելը, այնպես անել, որ նույնիսկ այն մարդիկ, որոնք մինչև այս չեն սիրել լեզուն, սկսեն հետաքրքրվել դրանով։ Կարծում եմ՝ հասել եմ իմ նպատակին, քանի որ շատ ու շատ նամակներ եմ ստացել այն բովանդակությամբ, որ էջն ուսումնասիրելուց հետո որոշակի հետաքրքրություն է առաջացել լեզվի նկատմամբ, նույնիսկ նրանցից շատերն արդեն դարձել են իմ աշակերտները։ Այն փաստը, որ ինձ մոտ ստացվեց և շարունակվում է ստացվել մարդկանց մոտ այդ լեզվի նկատմամբ հետաքրքրություն առաջանցնել՝ ոգևորում է ինձ և «ստիպում» անընդմեջ մտածել նոր մեթոդներ՝ այս լեզվի յուրահատկություններն էլ ավելի շատ ցույց տալու համար։

 -Փաստացի Դուք Ձեր բլոգում շեշտը դնում եք մարդկանց կրթելու վրա: Որո՞նք են այն հիմնական խնդիրներն ու բարդությունները, որոնց հանդիպել եք:
 -Խնդիրները շատ են, սակայն անընդմեջ սևեռվելով դրանց վրա՝ դժվար կլինի առաջ շարժվել։ Ինչպես բոլորին, այնպես էլ ինձ դուր է գալիս և ոգևորում է իմ արած աշխատանքի հանդեպ մարդկանց ակտիվ արձագանքը։ Ես ուղղակի չեմ կարող շնորհակալ չլինել և չհպարտանալ իմ լսարանով, քանի որ յուրաքանչյուր ծրագիր, որը մեկնարկում ենք, իսկ վերջին շրջանում դրանց թիվն արդեն 5-ի ենք հասցրել, հաջողում է՝ հենց նրանց ակտիվ մասնակցության շնորհիվ։ 

-Վերջին շրջանում շատերը պնդում են, որ հիմա ռուսերենն այլևս ակտուալ չէ, մինչդեռ Դուք անընդհատ խոսում եք ռուսերենի ակտուալության մասին, փորձում նրանց հակառակը համոզել: Հաջողո՞ւմ եք:
 -Աշակերտների չդադարող հոսքը խոսում է այն մասին, որ այն այսօր էլ է պահանջված և՛ Հայաստանում, և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում։ Ես ունեմ աշակերտներ 7-ից ավելի երկրներից, որոնք ռուսերեն սովորում են ինչպես ընդհանուր ձևաչափով, այնպես էլ մասնագիտական։ 

-Գիտեմ, որ Ձեր դասավանդման մեթոդները բազմազան են, բացի դրանից դասավանդման համար ունեք Ձեր իսկ կողմից մշակած ծրագրեր, որոնցով փորձում եք կոտրել մանկարավարժի մասնագիտության շուրջ ձևավորված կարծարատիպերը։ Մի փոքր կխոսե՞ք այդ ծրագրերի մասին:
-Այո՛, իմ  մշակած ծրագրերը վերջին շրջանում ավելացել են ու դեռևս էլ ավելի են շատանալու։ Այս պահին ունեմ մշակած 5 ծրագիր, որոնց միջոցով էլ անց եմ կացնում իմ դասերը։
 ● Փակ Telegram ալիք։ Սա մի հարթակ է, որտեղ վճարելով սիմվոլիկ գումար՝ հասանելիություն ես ստանում այն նյութերին և վիդեոներին, որոնք ուղղված են լեզվամակարդակդ բարելավելուն։ Կա երկու փաթեթ՝ հետադարձ կապով և առանց։
● Անհատական և խմբային դասընթացների 3 փաթեթներ 
● Ռուսերենի օնլայն և օֆֆլայն ակումբ
 ● Վերապատրաստման դասընթաց օնլայն հարթակում դասավանդողների համար 
● Թեմատիկ վեբինարներ

Առջևում նոր ծրագրեր են սպասվում, չեմ ցանկանում փակագծերը շատ բացել, բայց այս ամիս սպասեք իր տեսակով շատ հայտնի, սակայն Հայաստանում ոչ այնքան տարածված, սակայն միաժամանակ շատ արդյունավետ ֆորմատի գործարկման։ 

- Ինստագրամում X թվով հետևորդների առկայության դեպքում շատերն իրենց սկսում են բլոգեր համարել։ Դուք ունեք 20 հազարից ավելի հետևորդ, Ձեզ բլոգեր համարո՞ւմ եք:
 - Որքան էլ որ վարում եմ մասնագիտական էջ, ինձ բլոգեր չեմ համարում, քանի որ ես այնպիսի ակտիվ գործունեություն չեմ ծավալում, որը հատուկ է բլոգերներին։ Օրինակ` ակտիվ ուսուցողական նյութեր չեք գտնի իմ էջում, փոխարենը դուք այն կգտնեք իմ ծրագրերում, որոնք նպատակ ունեն իրական արդյունքներ գրանցելու։ Ինստագրամյան հարթակն ինձ համար գործիք է, որի շնորհիվ մարդիկ, որոնք ունեն իմ ծրագրերի կարիքը, գտնում են ինձ։ 

-Ձեր էջում կարող ենք գտնել միայն մասնագիտականի վերաբերյալ հրապարակումներ, ոչինչ անձնականի մասին: Դա չի՞ խանգարում էջի առաջխաղացմանը:
 -Այսօր մարդիկ շատ են սիրում ուրիշի անձնական կյանքի մասին իմանալ ավելին, սակայն այս հարցն ինձ համար միշտ եղել է սկզբունքային, ուստի փորձում եմ այս երկու տարբեր դաշտերը միմյանց չխառնել։ Չեմ ցանկանում անձնական կյանքի հաշվին դիտումներ ավելացնել` շեղվելով իմ նպատակից։ Սա մասնագիտական էջ է, և մարդիկ պետք է գիտակցեն, որ այստեղ գործ ունեն Արուս Արաևնայի հետ ու ոչինչ ավելին։ Միանշանակ ավելի հեշտ կլիներ, եթե իմ անձնական դաշտը բաց լիներ հետևորդներից առջև, այդ պարագայում մենք վաղուց անցած կլինեինք կանխատեսելի հետևորդների թիվը։ 

- Այս հարթակը հակասություններով, աջակիցներով և հեյթերներով լի է։ Կարծես թե աջակիցների պակաս չունեք, իսկ հեյթների մասին ի՞նչ կասեք:
 -Աջակիցների և հեյթրեների մասով շատ բան չեմ կարող ասել։ Մինչև այս պահն իմ ընկերները, մարդիկ, որոնք հետևում են իմ էջին, տարբեր կերպով աջակցում են ինձ՝ սկսած լավ խոսքերից մինչև էջի տարածում։ Իսկ հեյթրների մասով ,միանշանակ, ցանկացած ասպարեզում էլ կան, սակայն իմ էջին և անձամբ ինձ ուղղված լուրջ դեպքեր դեռևս չեն եղել, ամեն դեպքում այս պահին կոնկրետ դեպք չեմ մտաբերում։ 

-Այսքան ժամանակ եղե՞լ է որևէ մեկնաբանություն, որը երբեք չեք մոռանա:
 -Որպես այդպիսին սուր մեկնաբանություններ չեն եղել, բայց մարդիկ հաճախ են շփոթում մասնագիտության հանդեպ մեծ սերը, ռուսամետ լինելու հետ, երբեմն իրենց կողմից կա չափազանցվածություն։ Բայց հիմնականում մեկնաբանությունները դրական են, ինչի համար շնորհակալ եմ իմ լսարանից։ 

-Ի՞նչ հարաբերություններ ունեք ինստագրամյան հարթակում գործունություն ծավալող այլ անձանց հետ:
 - Ինստագրամյան հարթակում թե՛ իմ ոլորտից, թե՛ այլ ոլորտներից ունեմ ընկերներ, որոնց հաճույքով հետևում եմ և ունեմ բավականին լավ հարաբերություններ։ 

-Նշեցիք, որ Ձեր ոլորտի մարդկանց հետ էլ լավ հարաբերություններ ունենք։Այսինքն՝ ռուսաց լեզվի այլ մասնագետների հետ, որոնք ևս ինստագրամյան հարթակում գործունեություն են ծավալում, բարիդրացիական հարաբերություններ ունեք ու ընդհանրապես մրցակցություն չկա՞:
 - Իմ ոլորտից կան շատ հետաքրքիր և ուսուցողական էջեր, որոնց ես մեծ հաճույքով հետևում եմ, սակայն, ցավոք, դրանք հայկական էջեր չեն։ Հուսով եմ` մեզ մոտ ևս հետևորդների և մեծ դիտումների գայթակղությունը մի օր ավելի պակաս կլինի, և քոնթենթը հայկական շուկայում առավել որակյալ և արդյունավետ կդառնա։ 

-Եվ վերջին հարցը, հայ բլոգերները երբեմն ցույց են տալիս, որ իրենք բավականին համբերատար են, հազվադեպ են որևէ մեկին արգելափակում։ Դուք ո՞ր  դեպքում որևէ մեկին կարգելափակեք:
 - Երբեմն լինում է էնպես, որ ոչ առողջ, անհիմն կարծիքներ են գրում, դրանց միշտ փորձում եմ չանդրադառնալ` անպատասխան թողնելով։ Եթե տեսնում եմ, որ շարունակում են` փորձելով հրահրել կոնֆլիկտ, միայն այդ դեպքում արգելափակում եմ։ Դե իհարկե դրանք միշտ կեղծ էջեր են, ի՞նչ խոսեմ կամ քննարկեմ, երբ նույնիսկ չգիտեմ ով է...

Մելինե Պետրոսյան

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 51 դեպք
Պատճառները, որոնք ընկած են ադրբեջանական ներխուժման հիմքում, պահպանում են ակտուալությունը. Աբրահամյան
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը. Ուղիղ
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք
Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում ամեն անգամ, երբ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս Իռլանդիայում. Կապառոս
Բանակի «կաշկանդված» լինելը ծանր հետևանքներ է ունենալու. ՀԱՊԿ-ը որևէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ ԶՈւ-ն պաշտպանի մեր սահմանները․ Դավիթ Տոնոյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
«Իրավունք». Ինչ է կատարվում դատախազությունում
Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները գնահատելու համար
«Ժողովուրդ». Շիրակ Թորոսյանի կնոջ ընկերությունն «ատկատով» է զբաղված
«Ժողովուրդ». Ինչու 1994-ին Բաքուն չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը
«Հրապարակ»․ Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանին ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել
Հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիեւը
«Հրապարակ»․ ԿԸՀ-ն նոր նախագահ կունենա․ ով է հավանական թեկնածուն
Հայաստանի հավաքականը պարտվեց Իռլանդիային և նահանջեց C դիվիզիոն
«Հրապարակ». Սիսիանում ՏԻՄ ընտրություններից հետո կրքերը թեժանում են
44-օրյա պատերազմի չքաղած դասերը. Սամվել Ասլիկյան
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
ՀՀ–ից Վրաստան մտնող ավտոմեքենան հետ է ուղարկվել
Երևանի պարեկները ձերբակալել են նռնակով տղամարդու
Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները
Մահացել է երգիչ և շոումեն Բորիս Մոիսեևը
Մակրոնը Ալիևին կոչ է արել հետ քաշել զորքերն ու հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Հայտնաբերվել է ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհետ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը․ ՊՆ
Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ
ՃՏՊ Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
«Մեր ավագ սերնդի ընտրած ճանապարհն անշրջելի է»․ Արտակ Բեգլարյան
Ղազախստանը մոբիլիզացիայից փախած ռուսաստանցիներին վիզա չի տրամադրի
Հիմնանորոգվում է Մարտունի համայնքի Լեռնահովիտ բնակավայր տանող ճանապարհը
Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ․ սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրերին և տարիներին զոհվածների հիշատակը. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Արմավիրի մարզային վարչության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Աղոթք և խնկարկում հերոս զինծառայողների հիշատակին
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Կատարի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը քննարկել են հայ-կատարական սպորտային համագործակցության հնարավորությունները
Ինչո՞ւ Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից
Արցախում ոգեկոչել են 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակը, տեղի է ունեցել հիշատակի երթ
Գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել
Ստացվել է ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի 19 դիմում. ԿԸՀ
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ Լոռվա մարզում
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 615,5 միլիոնը
5,1 մագնիտուդով երկրաշարժ Թուրքիայի Արդահան քաղաքից 19 կմ հարավ․ այն զգացվել է Երևանում և Շիրակի մարզում
Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՄԻՊ-ն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենին
21-ամյա աղջկանից 9000 դոլար հափշտակած տղամարդը ձերբակալվել է
Ասում էր կապ չունի, որ հողերը հանձնել ա մա՛մ, պիտի մինչև վերջ կռվենք. զոհված զինծառայողի մայր
Լիբանանի խորհրդարանը երկրի նոր նախագահ կընտրի
Նիկոլ Փաշինյանն ու Նիկոս Դենդիասը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ շարունակական ռազմական ագրեսիաները խաթարում են տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման ջանքերը․ ԱԳՆ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™