ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բոլիվիայի անկախության օրվա առթիվ
Քաղաքական
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել է Բոլիվիային:
«Ջերմ շնորհավորանքներ Բոլիվիայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հայաստանը խաղաղության, բարգավաճման և առաջընթացի լավագույն մաղթանքներն է հղում Բոլիվիային»,- ասված է ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:
2022 թվականի փետրվարից Բոլիվիայում գործում է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը։