ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում կիրառել Արցախի դեմ հարձակումը կանխող դիվանագիտական ցանկացած գործիք
Միջազգային խճանկար
ԱՄՆ կոնգրեսական Բրենդա Լոուրենսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով Արցախի դեմ ռազմական ճնշման կիրառումը: Այս մասին նա գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:
«Ես հորդորում եմ Պետդեպին կիրառել դիվանագիտական ցանկացած գործիք՝ կանխելու նման հարձակումը»,-նշել է նա: