Լորի Թրեհենը կոչ է արել ԱՄՆ-ին ու դաշնակիցներին դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի վերջին բռնությունները
Միջազգային խճանկար
ԱՄՆ կոնգրեսական Լորի Թրեհենը կոչ է արել Միացյալ Նահանգներին ու դաշնակից երկրներին դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի վերջին բռնությունները:
«Ես լսել եմ Մասաչուսեթսի շատ ամերիկահայերի արդար բողոքն Ադրբեջանի վերջին բռնությունների առնչությամբ, որը հանգեցրել է մարդկային կյանքերի ողբերգական ու անհարկի կորստի: ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները պետք է դատապարտեն այս բռնությունն ու դիվանագիտական ճանապարհներով աշխատանք տանեն՝ կանխելու հետագա էսկալացիան»,- գրել է կոնգրեսականն իր թվիթերյան էջում: