Ադրբեջանը հաղորդում է երկու զինծառայողի մահվան մասին
Միջազգային խճանկար
Ադրբեջնական լրատվամիջոցները հաղորդում են Ադրբեջանի ԶՈՒ երկու ժամկետային զինծառայողի մահվան մասին։ Ըստ APA գործակալության՝ Ալիև Թայիր Չինգիզ Օղլուն ծանր վիրավորում է ստացել գլխին ընկած ժայռաբեկորից։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող Քաշաթաղի շրջանում, տեղեկացնում է Փաստինֆոն։
Ավելի վաղ նույն աղբյուրը հաղորդել էր, թե մարտական առաջադրանք կատարելիս ժայռից բեկոր է պոկվել և ընկել Ալիև Թայիր Օղլուի և ևս մեկ ժամկետայինի՝ Սամիր Սամեդ Խուդիևի վրա, որի հետևանքով Խուդիևը մահացել է, Ալիևն էլ ծանր վնասվածքներ ստացել։