Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ
Հասարակություն
Երեկ՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։55-ի սահմաններում Ապարան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Սամվել Արմենակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր M3 ավտոճանապարհի 70 կմ հատվածում դսւրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Արմենակյանն ու ուղևոր՝ Ապարան քաղաքի բնակիչ, 44-ամյա Պետրոս Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Արմենակյանն աշխատում է Ապարանում գործող «Գնթունիկ» ՍՊԸ-ում՝ հաշվապահ, իսկ Պ. Գալստյանը՝ նշված ՍՊԸ-ում՝ որպես հացթուխ։