Վանեցյանն ու Սիմոնյանը Ձորաղբյուրում հանդիպե՞լ են
Քաղաքական
ArmDaily-ի տեղեկություններով՝ մոտ քսան օր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին նկատել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ Ձորաղբյուրում, որտեղ ԱԺ նախագահի ընտանիքը առանձնատուն ունի։
Ըստ մեր աղբյուրների` Վանեցյանն ու Սիմոնյանը քայլել են այն փողոցով` որի վրա գտնվում է 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատունը, որին էլ հենց մոտեցել են նրանք։
ArmDaily-ի հետ զրույցում սակայն, Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ Արթուր Վանեցյանի հետ հանդիպում Ձորաղբյուրում ԱԺ խոսնակը չի ունեցել։
Նշենք, որ Արթուր Վանեցյանը և Ալեն Սիմոնյանը նախկինում մտերիմ ընկերներ են եղել, սակայն ԱԱԾ տնօրենի պաշտոնը լքելուց հետո ընկերները հայտնվեցին հակառակ ճամբարներում և դարձան քաղաքական հակառակորդներ։ Այդուհանդերձ, մամուլը բազմիցս գրել է, որ Սիմոնյանի և Վանեցյանի միջև մտերիմ հարաբերությունները պահպանվում են։