Այս իշխանությունների նպատակն է Արցախը բռնակցել Ադրբեջանին և ՀՀ-ն դարձնել Թուրքիայի կցորդ. Ալավերդյան
Հարցազրույց«Այս իշխանությունները եկել են 2 խնդիր լուծելու համար. առաջին՝ Արցախը ամբողջովին բռնակցել Ադրբեջանին, երկրորդ՝ Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ, Արցախի վերաբերյալ իրարամերժ հայտարարություններով այս հասարակությանը բերել այն համոզման,որն իրենք ունեն»,- «Հարցազրույց»-ի տաղավարում հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ֊ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Հայաստանի առաջին օմբուդսմենը նշեց, որ այսօր Արցախն ունի միջազգային սուբյեկտության բոլոր հիմքերը և հույս հայտնեց, որ կլինի պայքար այն վերականգնելու համար:
Մանրամասները՝ Կարինե Տոնոյանի հետ զրույցում։