Փաշինյանը վրեժխնդիր եղավ 23 տարեկան իմ աղջնակից, ես դա չեմ ների. Մասիս Աբրահամյան (տեսանյութ)
ՏեսանյութՆիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել։ Նրա մուտքը Հայաստան արգելված է, և Աբրահամյանն գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում, որտեղից էլ պատասխանել է ArmDaily.am-ի հարցերին։
«Ես այստեղ քիչ թե շատ բանտարկված եմ։ Բոլորովին այլ նպատակով էի այսօր առավոտյան հասել այստեղ, որպեսզի հրաշալի արձակուրդ անցկացնեմ իմ ընտանիքի և զավակների հետ, մասնակցեմ բարեկամ, հարազատների հարսանյաց հանդեսներին, բայց ՀՀ այսօրվա վարչապետը ինձ այդ հնարավորությունից զրկեց։ Ես ստիպված եմ չմասնակցել այդ միջոցառումներին և վերադառնալ Նիդերլանդներ, որովհետև այս վարչախմբի որոշմամբ՝ ես դարձել եմ անցանկալի անձ այս երկրի համար և իրավունք չունեմ այստեղ գտնվել»,- ArmDaily.am-ին պատմեց Մասիս Աբրահամյանը։
Նշենք, որ երեկ էլ ՀՅԴ Նիդերլանդների Երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չէին տվել Հայաստան մուտք գործել։ Մեզ հետ զրույցում Մասիս Աբրահամյանը ասաց, որ Սյունեն իր դուստրն է, և այս միջադեպից հետո հոգեբանական ծանր վնաս է կրել։
Մանրամասները՝ տեսանյութում։