Ի՞նչ ունեցվածք ունի Համբարձում Մաթևոսյանը
Հայտարարագիր
ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի նորանշանակ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հայտարարագիրը:
Ո՞վ է Համբարձում Մաթևոսյանը
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
18 նոյեմբեր, 1992 թ., քաղաք Գյումրի
Կրթություն
2009-2012 թթ. – ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժին
2012-2015 թթ. –ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետ` համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն
2011-2012 թթ. - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող
2013-2014 թթ. – Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու
2013-2015 թթ. - Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի խորհրդական
2016-2018 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական
2018-2021 թթ. - ՀՀ Արմավիրի մարզպետ
2021 թ. նոյեմբերի 25-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի։
Ունեցվածքը
Համբարձում Մաթևոսյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է այս տարի մայիսի 31-ին։
Փոխվարչապետը հայտարարագրել է բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որում ½ բաժնային սեփականատեր է, բնակարանը գնվել է 2017–ին։
Տարվա սկզբին Մաթևոսյանի բանկային հաշվի մնացորդը կազմել է 3,337,689 դրամ, որը տարվա վերջում դարձել է 7,125,39 դրամ: Ունեցել է 20,000 ԱՄՆ դոլար և 3,800,000 դրամ կանխիկ գումար: Տարվա վերջում ԱՄՆ դոլարի չափը չի փոխվել, բայց դրամական միջոցները դարձել են 5,000,000 դրամ: