«Ծղոտներ դարձած իմ Էրեբունի». ֆեյսբուքահայությունը ցնցված է
Սոցցանցերի քրոնիկոն
Ֆեյսբուքահայությունն այսօր առավոտյան պարզապես ցնցվեց, երբ լրատվականները սկսեցին տարածել, որ Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի պոռնո կայքում` Porn hub-ում: Տեսանյութը կայքում տեղադրվել է 2 շաբաթ առաջ: Զույգը ևս մեկ տեսանյութ էլ նկարել է Դալմա մոլում:
Օգտատերերը ակտիվորեն քննարկում են տեղի ունեցածը։ Շատերն իրենց վրդովմունքն են հայտնում կատարվածի առնչությամբ, ոմանք ծաղրում, բայց կան նաև մարդիկ, որոնք «ուրախ» են այս փաստից. վերջապես Էրեբունի թանգարանի տեղն էլ իմացան։ Ներկայացնում ենք մի քանի գրառում։