Գյուղացու անվան տակ գումարներ դուրս գրեցին՝ սուբսիդավորելով բանկերին. Հ. Բերբերյան
Հարցազրույց«Կոռուպցիա է լուրջ, երբ բանկն իր ֆունկցիաներից բարձր ստիպում է գյուղացուն գնա հողն ապահովագրի, նոր գա վարկ ստանա:
Պետությունն ունի էդ միջոցները, բայց գյուղացուն սուբսիդիա տալու փոխարեն տալիս է բանկին »,- «Հարցազրույց»-ի տաղավարում հայտարարել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահը։
Հրաչ Բերբերյանն ԱՎԾ հրապարակած գյուղատնտեսության անկման տեմպերի խորացումը կապում է տգիտության հետ: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ չունենք Գյուղնախարարություն իսկ Էկոնոմիկայի նախարարությունում նստած են մարդիկ,որոնք անտեղյակ են գյուղոլորտից: