Ինչ ունեցվածք ունի Վահան Քերոբյանը
Հայտարարագիր
ArmDaily.am -ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ունեցվածքը։
Ով է Վահան Քերոբյանը
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976թ., 01 հոկտեմբերի, ք.Երևան
Կրթություն
1993-1998 թթ.- Երևանի պետական համալսարան, Մաթեմատիկայի ֆակուլտետ, մաթեմատիկոսի որակավորում
Աշխատանքային գործունեություն
1996-1997թթ- «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ
1997-1998թթ- ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ
1998թ.- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ
1998-1999թ-՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ
1999-2004թթ.- «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ
2005-2006թթ.- «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր
2006-2012թթ.- «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն
2012-2020թթ.- «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն
2020թ. նոյեմբերի 26-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Այլ տվյալներ
Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:
2019թ.-ից Արդյունաբերողների և գործարարների միության անդամ է, 2020թ.-ից՝ «Մանթաշով» բիզնես-ակումբի անդամ, 2020թ.-ից՝ Տնօրենների հայկական ասոցիացիայի անդամ: Զինապարտ է, շարքային:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր և երեք որդի:
Ունեցվածքը
Քերոբյանը 2021 թվականի հայտարարագիրը ներկայացրել է այս տարի հունիսի 23-ին։ Նա հայտարարագրել է 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, որոնցից մեկը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, այն նախարարը գնել է 2019 թվականին: Մյուս բնակարանը գտնվում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, այն ժառանգություն է, ձեռք է բերվել 1977 թվականին:
Տրանսպորտային միջոցներից՝ Քերոբյանը հայտարարագրել է 2009 թվականին թողարկված TOYOTA ավտոմեքենա, որը գնել է 2012 թվականին, սակայն տվյալ տարվա վերջում ավտոմեքենան առկա չի եղել։
Քերոբյանը չհրապարակված անվամբ ընկերությունում ունի 1,500,000 ԱՄՆ դոլար կամ 17.39 տոկոս բաժնեմաս:
Նախարարը նաև հայտարարագրել է 20,225,133 ՀՀ դրամ, որը աշխատանքի վարձատրություն է Էկոնոմիկայի նախարարությունից։