Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ստեղծագործ և շքեղ Միլանը. զբոսանք նորաձևության մայրաքաղաքով (ֆոտոշարք)

Life Style

Իտալիա... այստեղ ամեն քար, ամեն փողոց, օդը ինքնին ներծծված է ստեղծագործական հմայքով: Իտալիայի երկնքի տակ ստեղծագործել են Միքելանջելոն և Լեոնարդո դա Վինչին, Ռաֆայելը և Տիցիանը, Դանթեն և Բոկաչոն։ Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Մի խոսքով՝ Իտալիան թանգարան է բաց երկնքի տակ։ 

Իտալիայի պատմական ու մշակութային գեղեցկությունը մի փոքր հասկանալու համար անհրաժեշտ է կյանքում մեկ անգամ գոնե այցելել Միլան։ ArmDaily.am-ի թղթակիցը օրեր առաջ այնտեղ էր, և այն, ինչ կատարվում է նորաձևության մայրաքաղաքում, բառերով փոխանցել հնարավոր չէ։

Միլանը Իտալիայի հյուսիսային մասի գլխավոր քաղաքն է, Իտալիայի ամենախոշոր շրջանի՝ Լոմբարդիայի վարչական կենտրոնը: Միլանը հայտնի է ամբողջ աշխարհում իր ֆուտբոլային ակումբով, գլխավոր հրապարակում գտնվող վեհաշուք տաճարով եւ օպերային թատրոնով, որտեղ հավաքում են արիստոկրատիայի բոլոր շրջանակները: Այս քաղաքն է, որ ամեն տարի գարնանը եւ աշնանը բացում է նորաձեւության շաբաթվա համաշխարհային հայտնի ապրանքանիշերի ցուցադրությունները:

Միլանն, անկասկած, կարեւոր քաղաք է պետության համար, քանի որ այն համարվում է ֆինանսական մայրաքաղաք, ինչպես նաև այն անվանում են համաշխարհային նորաձեւության մայրաքաղաք:

Քաղաքի հիմնական տեսարժան վայրերը գտնվում են կենտրոնական մասում։ Դա քաղաքի պատմական տարածքն է, որը կոչվում է Area C։

Քաղաքի գլխավոր տեսարժան վայրն ու այցեքարտը համարվում է Դուոմոյի մայր տաճարը, որը գտնվում է կենտրոնական հրապարակում: Դա զարմանահրաշ մի շինություն է, որը կառուցված է գոթական ոճով։ Նրա ամբողջական անունը Սանտա Մարիա Նաշենտեի տաճար է: Միլանի Դուոմոն աշխարհի խոշորագույն տաճարներից մեկն է համարվում։ Տաճարի լավագույն տեսարանը, ինչպես պարզվեց, Նովեչենտոյի թանգարանից է երևում, որը գտնվում է Դուոմոյի աջ կողմում: Չնայած տեսարանը բացվում է պատուհանից, բայց տաճարի ամեն մանրուք, բառացիորեն, ափիդ մեջ կարծես լինի։

Այնտեղ, Դուոմոյի ձախ կողմում, գտնվում է Վիկտոր Էմանուել II պատկերասրահը: Դա հին պասաժ է, որը կառուցվել է Եվրոպայում առաջինների շարքում։ Այստեղ դուք կարող եք այցելել աշխարհահռչակ բրենդերի նորաձեւության տներ, ինչպես նաեւ ռեստորաններ եւ սրճարաններ։

Պասաժով անցնելուց հետո դուք հասնում եք Լա Սկալայի տարածք։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենահայտնի թատրոնը։ Արտաքուստ ոչնչով աչքի չընկնող շենքը ապշեցնում է ինտերիերի շքեղությամբ ու արիստոկրատիզմով։ Լա Սկալայի օպերային թատրոնն այցելում են ոչ միայն Միլանի, այլեւ ամբողջ աշխարհի վերնախավերի ներկայացուցիչները։

Հին ամրոցների սիրահարների համար հետաքրքիր կլինի այցելությունը միջնադարյան տոհմի տիրակալների նստավայր: Դա Սֆորցայի ամրոցն է, կամ Կաստելո-Սֆորցեսկոն, որը կառուցվել է XV դարում։

Սֆորցայի մոտ գտնվում է գեղատեսիլ Սեմպիոնե այգին։ Այն գտնվում է Միլանի եւս մեկ հայտնի տեսարժան վայրի' Խաղաղության կամարի հարևանությամբ։ Սա ճարտարապետական հուշարձան է, որը տեղադրված է Նապոլեոն Բոնապարտի հրամանով, XIX դարի սկզբին:

Քաղաքում են գտնվում աշխարհահռչակ Dolce & Gabbana, Prada, Giorgio Armani, Versace, Louis Vuitton, Gucci և այլ բրենդների շտաբ-գրասենյակները։

Ամենից շատ բուտիկներ դուք կգտնեք Միլանի կենտրոնական փողոցներից մեկում' հայտնի Վիա Մոնտենապոլեոնում: Փողոցի երկարությունը ընդամենը 500 մետր է, եւ այն գտնվում է քաղաքի պատմական մասում: Փողոցը հանդիսանում է բարձր նորաձևության շրջանի՝ «Ոսկե քառանկյունի» բաղկացուցիչներից մեկը։ Դա մի ամբողջ թաղամաս է, որը հավաքել է Իտալիայի ամենահայտնի նորաձեւության տները: Խանութներն այստեղ աշխատում են առավոտից երեկո՝ առանց հանգստյան օրերի և սիեստայի։ Այստեղից դժվար է հեռանալ լիքը դրամապանակով։

Սա է դասական Միլանը՝ ճռճռան նարնջագույն տրամվայ, ճարտարապետությունների միախառնում, անհամար զբոսաշրջիկներ ու իհարկե նորաձևության տներ։

«Սուրմալու» տոնավաճառի դեպքով մեղադրյալ կա․ «Հրապարակ»
«Ժողովուրդ»․ Արթուր Դավթյանին հաջողություն կմաղթեն. հարաբերությունները լավ չեն
«Ժողովուրդ»․ Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին
Հայաստանի ԱԻՆ-ը փորձառու, պատասխանատու, կիրթ ու խելացի ղեկավար չունի․ միակ բանը որ ունի, դա պետական բյուջեն է․ Ինգա Մալխասյան
Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացիներից 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներում հոսանքազրկումներ կլինեն
Ցավալի լուր. Մահացել է լրագրող, խմբագիր, արձակագիր Հրաչուհի Փալանդուզյանը
Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց, տեղի կունենա եվրոպահայերի բողոքի ցույցը՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման պահանջով
Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն
Ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կա վիրավոր
Տեղ գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի
Ժաննա Անդրեասյանը դպրոցական սննդի ծրագրի հայաստանյան փորձը ներկայացրել է Իրաքի պատվիրակությանը
Եգիպտոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Սյունիքում անչափահաս տղան Toyota 4Runner-ով հայտնվել է դաշտում, նա և 4 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» կենտրոնում պայթյունի կապակցությամբ
Արցախում հայտարարվել է սուգ
Մինչև պայթյունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում, նախնական տվյալներով, 4 տոննա պայթուցիկ է եղել․ ԱԻ նախարար
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո լրացուցիչ նմուշառում է իրականացվել․ մթնոլորտային օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է. Դատախազություն
Հրդեհ՝ Ներքին Ծաղկավան գյուղում
Անահիտ Ավանեսյանն այցելել է պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին
Աղվան Հովսեփյանը վիրահատվել է. փաստաբան
«Սուրմալու»-ի տարածքում հրդեհը մարվել է. ԱԻՆ
Անցկացվել են հատուկ նշանակության վարժանքներ
Սահմանվել է խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը՝ ի նպաստ համընդհանուր ներառականության
Հայաստանի Հանրապետությունում 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ
Ողբերգություն, որը ցնցել է ամբողջ քաղաքը. ի՞նչ են պատմում պայթյունից զոհված քույրերի հարևանները
ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչություն
Հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանում
Քննարկվել է ՊՀԾ-ի կողմից Տավուշի մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը
Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
Գաղութարարը նպատակ է հետապնդում հերթական զիջումից առաջ խուճապ առաջացնելով` քաոս սերմանել հանրության շրջանում. ԱԺԲ
Աղիտու գյուղում այրվել է տուն
Արտակարգ դեպք Վայոց ձորի մարզում. հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի է անգամ 1 կիլոմետրից
Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մուշեղ Մկրտչյանը եզրափակչում է, Հայկ Պապիկյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Խաչատուր Քեշիշյանը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ)
«Սուրմալու»-ում անհետ կորածների ցուցակը թարմացվել է
Երևանում հանդիպել են «Վերածնվող Հայաստան» և Արցախի «Արդարություն» կուսակցությունների ներկայացուցիչները
Սպանություն՝ Երևանում․ երեք տղամարդ խեղդամահ են արել կնոջը
Օգոստոսի 15-ից 16-ը բացահայտվել է հանցագործության 54 դեպք
Անհետ կորածների թիվը կրճատվել է՝ հասնելով 4-ի
16 զոհ, 8 անհետ կորած. երկրում սգո օր կհայտարարվի.լրահոս
Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է
Կեղծ ահազանգ՝ Գյումրիում. հեղինակը հայտնաբերվել է
Մետրոյի որոշ կայարաններում և «Զվարթնոց»-ում ռումբ չի հայտնաբերվել
ԱԻՆ-ը նոր ցուցակ է հրապարակել
Փլատակներում ողջ մնացած մարդկանց հայտնաբերելու հույսն աստիճանաբար մարում է․ ԱԻ փոխնախարար
Օգոստոսի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի կունենա Բևեռի աջակիցների ակցիան
Շոյգուն Պապիկյանի հետ քննարկել է Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գործունեությունը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™