«Կոռուպցիան պոզով-պոչով է լինում». Պետրոս Մակեյան
Սոցցանցերի քրոնիկոն
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկվա կառավարության նիստին որոշել են 4․2 միլիարդ տրամադրել Գագիկ Ծառուկյանի խաղատներին, ինչն այլ կերպ չես կարող բնութագրել, քան կառավարության որոշումներով կոռուպցիայի շարունակություն, որին հանրությունը ծանոթ է պարգևավճարներից։
Հ․Գ․ Վերջերս Լարսի անցակետի հետ կապված Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ որոշ տնտեսվարողներին վնասի հատուցում պետք է տան:
-Ի՞նչ չափորոշիչներով և ո՞վ է որոշում՝ ում հատկացնել վնասի հատուցում, ինչի համար, ակնհայտ են կոռուպցիոն ռիսկերը։
-Ինչու՞ պետք է հանրությունը վճարի կառավարության անգործության, անկարողության ու սխալների համար։
-Կառավարությունը պետական բյուջեն աջ ու ձախ փոշիացնում է, բայց չկա որևէ նախաձեռնություն անվտանգության հարցերը լուծելու մասով, միայն զբաղված են իշխանության կենտրոնացմամբ՝ հավատարմության սկզբունքով։