Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի հետ
Քաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է Եվրոպական խորհրդարան այցի շրջանակներում իր հերթական հանդիպման մասին։
«Եվրոպական խորհրդարան այցի շրջանակներում այսօր կարևոր հանդիպում ունեցա Հունաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Եվրոպական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ»,- հայտնել է նա։