Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը
Լավագույն տեսանյութերը. Youtube


Կապույտ մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա. իրանագետ

Քաղաքական

Ադրբեջանում պահանջում են «այլեւս իրանական չանվանել Երեւանի Կապույտ մզկիթը»։ Այս մասին տեղեկացրել է APA-ն։

Ոմն գործիչ՝ Սաբուհի Հուսեյնով անունով, որն իրեն «պատմաբան»  է անվանել,պնդում է, որ «Կապույտ մզկիթը չի կարող իրանական լինել, մզկիթն ադրբեջանական է»։

ArmDaily.am-ի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ վերը նշված պնդման մեջ որևէ ռացիոնալ տրամաբանություն պետք չէ փնտրել, որովհետև մզկիթի վրա կան բազմաթիվ արձանագրություններ հենց պարսկերենով, որևէ ադրբեջաներեն վկայություն չկա։

«Դա ակնհայտ է, որ այն պարսկական մզկիթ է և կառուցվել է պարսկական տիրապետության ժամանակաշրջանում։ Բայց քանի որ Ադրբեջանը սեփական մշակույթ չունի, միշտ էլ ուրիշ մշակույթներն է փորձել յուրացնել՝ հայկականը, իրանականը, լեզգիականը և այլն։ Հիմա տեսնում ենք մշակույթների յուրացման հերթական դրսևորումը»,- ասաց Վարդանյանը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը նման պնդումներ է անում։ Ինչպես հիշեցնում է իրանագետը, մի քանի ամիս առաջ ևս նմանօրինակ հայտարարություն եղավ, ինչին ի պատասխան հաջորդեց իրանական կողմի շատ կոշտ պատասխանը։

«Սա նոր դրսևորում չէ։ Նույնիսկ Խորհրդային տարիներին Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում այդպիսի բաժին էր բացվել և ամեն ինչ փորձում էին ադրբեջանականցնել։ Նունիսկ Երևանն են համարում ադրբեջանական քաղաք, այդ մասին Ալիևն է պնդումներ արել։ Այնտեղ հատուկ գիտական մակարդակով զբաղվում են Ադրբեջանի պատմության և ադրբեջանցի ազգի կերտմամբ, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ ադրբեջանցի ազգ չկա, իրենք արհեստականորեն են փորձում ստեղծել, որը իրենց մտահղացման մեջ պետք է ունենա մշակույթ, դարերի պատմություն»,- ասաց Վարդանյանը։

Բացի վերը թվարկածից, Վարդանյանի կարծիքով՝ նման գործելաոճը միտում ունի Հայաստանի վրա ճնշում գործելու։ Դա անում են ոչ միայն ուժի կիրառմամբ, այլև մշակութային, դեմոգրաֆիական էքսպանսիա իրականացնելով։

«Պատահական չէ, որ Ալիևը տարիներ շարունակ պնդել է, որ Հայաստանում մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ են ապրել, դրանք տեղաբնիկներ են եղել, որոնք ենթարկվել են տեղահանության  և այլն։ Այնպես որ ավելի շատ դա Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներին է վերաբերում։ Ի միջի այլոց, դա սովետական տարիներին բավականին հաջողությամբ իրականացրել են, որովհետև կար մի պահ, երբ Հայաստանի սահմանամերձ բոլոր բնակավայրերի մեծ մասում արդեն ադրբեջանական գյուղեր էին»,- ասաց իրանագետը։

ՌԴ խաղաղապահ զորախմբի և Ասկերանի բնակչի ավտոմեքենաների բախման հետևանքով 4 կին տեղում մահացել է
Oգոստոսի 11-ից 12-ը բացահայտվել է հանցագործության 48 դեպք
Կանադայի արտգործնախարարը հանդիպել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի հետ
Ի՞նչ ճանապարհ է կառուցվում Արցախը Հայաստանին կապելու համար
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
Ցանկացած երկրում երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը. Վահրամ Դումանյան
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել
Ադրբեջանը տեղաշարժերի միջոցով փորձում է կանխել զինված դիմակայության, պայքարի հնարավորությունները․ Աբրահամյան
Կասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
Բարձրահարկ շենքի ետնամասում հայտնաբերվել է կնոջ դի
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է «Նոր Յառաջ» թերթի խմբագրին ու համանուն հիմնադրամի տնօրենին
Գյումրին և Սամարղանդը կնքում են «Քույր-քաղաքների» համաձայնագիր․ Ուզբեկստանում ՀՀ դեսպանն այցելել է Գյումրի
Փրկարարները բացել են փակ դռները
Ընտրողների 58 տոկոսը առաջիկա ընտրություններում չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին
Օրվա աստղագուշակ
Հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 4 ահազանգ է ստացվել
Սուրեն Մանուկյանի նկատմամբ հետապնդումներն սկիզբ են առել ամիսներ առաջ. ՀՅԴ հայտարարությունը
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել
«Ժողովուրդ»․ Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը
«Հրապարակ»․ Բերդի ձերբակալված համայնքապետը պատրաստվում է մասնակցել կայանալիք ՏԻՄ ընտրություններին
«Ժողովուրդ»․ «Արդշինբանկ»-ի ոսկերիչը մի քանի հոգու հետ 276 մլրդ է հափշտակել
«Հրապարակ». Հունաստան, Թուրքիա, Շվեյցարիա և այլն․ բյուջեի հաշվին շրջագայությունների սեզոնը բացվում է
«Ժողովուրդ». Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները
«Հրապարակ». «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ մեկնել են Արցախ
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում
Վանաձորի մի շարք փողոցների գազամատակարարումը կդադարեցվի
Արագած և Մեղրաշատ բնակավայրերում շչակներ են գործարկվելու
«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ
Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Զարեհ Սինանյանը հանդիպել է սփյուռքահայ բժիշկ Յակոբ Այնթապլեանի և ֆիզիկոս Հակոբ Ագանյանի հետ
38-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է գծանշման աշխատանքներն ապահովող ճանապարհային ոստիկանության Toyota-ին. կա վիրավոր
Առաջիկա շաբաթների ընթացքում մեր երկրի սահմաններից ոչ հեռու, մեծանում է հավանականությունը Թուրքիա-Իրան ռազմական բախումների․ Ժիրայր Սեֆիլյան
Ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով ՔԿ-ում պաշտոնանկություն է եղել
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն
Ժորա Գրիգորյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Աչաջուր գյուղի բնակչի առևանգման գործով ձերբակալվել է երկու անձ. ՔԿ
Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը
Ղուկասավան բնակավայրում գործարկվելու է շչակ
Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
ՊՆ N զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ․ Թագուհի Թովմասյան
Հակամարտության՝ 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
«Ձեր արծաթը մեզ համար ոսկու արժեք ունի». Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով է պարգևատրել շախմատիստներին
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման վերաբերյալ
Լաչառներն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում․ Դավիթ Բաբայան
Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Գնել Սանոսյանը հետևել է հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™