Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Անկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ․ Հռիփսիմե Ստամբուլյան

Սոցցանցերի քրոնիկոն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը գրում է․

«Կանխիկի շրջանառության կրճատումը դրական է և անհրաժեշտ՝ ստվերի դեմ պայքարի, տնտեսական, ֆինանսական անվտանգության բարձրացման հնարավորություններով պայմանավորված: Ինքս էլ շատ եմ կարեւորում անկանխիկի անցումը , մինչդեռ բարեփոխումը պետք է իրականացվի այնպես, որ հերթական անգամ չստեղծվի տնտեսվարողների և քաղաքացիների գլխին կախված նոր մահակի տպավորություն:

Տեխնիկական ապահովության խնդիրներ

Տնտեսվարողը ոչ վաղ անցյալում նոր սերնդի ՀԴՄ սարքավորումների գնման պարտադրանքից հետո կանգնել է անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի լրացուցիչ ակտիվացման հարցի առաջ: Չնայած ԿԲ հայտնել է (օրենքի ուժի մեջ մտնելուց օրեր առաջ) հայաստանյան երկու բանկի կողմից այդ գործընթացն ապահովելու պատրաստակամության մասին, բայց, ըստ երևույթին, այս գործընթացը պատշաճ վերահսկողություն չունի, քանի որ կան դժգոհություններ, որ բանկերն այդ գործընթացի դիմաց դնում են նախապայմաններ. օրինակ՝ ինչ-որ շրջանառությունից պակաս լինելու դեպքում ֆիքսված միջնորդավճարի պայման են ներկայացնում:

Բանկային միջնորդավճարները՝ հարված փոքր և միջին բիզնեսին ու քաղաքացուն

Անկանխիկ միջոցներով գործարքների իրականացումը ենթադրում է յուրաքանչյուր գործարքից միջնորդավճար բանկերին՝ սկսած 1,5%-ից ընդհուպ մինչև 4,5 – 5%:
Շղթայաբար բարձրանալու են ապրանք-ծառայությունների գները: Բայց սա միայն երևացող հատվածն է: Իրականում այս ողջ գործընթացից մեծ շրջանառություն ունեցողների կողքին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են պարզապես դուրս մղվել շուկայից: Սխեման պարզ է՝ տնտեսվարողի շահույթը նվազելու է, քանի որ եկամուտների ավելացման համար տնտեսական ներկայիս իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ, մինչդեռ ծախսն այսպիսով ավելանում է:

Հարկային եկամուտների աճի հնարավորություն

Օբյեկտիվորեն կա հարկային եկամուտների աճի ակնկալիք, ինչն անշուշտ դրական է: Բայց դրա դրական արդյունքը միջին վիճակագրական քաղաքացին պետք է զգա հետադարձ ազդեցությամբ: Երբ այս ամենի ներքո թոշակների, նպաստների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացումը նախատեսվում է ընդամենը մի քանի հազար դրամով, այնինչ պետական պարգևավճարների, անհարկի ծախսերի, ըստ այդ պահին քաղաքական պատեհության այս կամ այն ոլորտի պետական պաշտոնյաների աշխատավարձերի աճը անգամներով է ավել, ստացվում է, որ քաղաքացին կարող է տուժել՝ վճարելով ավելի շատ, իշխանության նեղ անձնական և քաղաքական ամբիցիաների բավարարման համար: Մյուս հետադարձ խողովակը՝ տնտեսությունում արդյունավետ կապիտալ ծախսերի կատարումն է: Այստեղ մենք ունենք վստահության սուր ճգնաժամ, որի պատճառն ու մեղավորն այս իշխանությունն է:
Բանկերի շրջանառու միջոցների ավելացման հնարավորություն
Բանկերն այսպիսով ունենում են շրջանառու կուտակված միջոցներ, ինչն օրինակելի պարագայում, կրկին հետադարձ խողովակներով դեպի տնտեսություն և անհատներ ֆինանսավորման հասանելիության մեծացում է ենթադրում: Ակնկալե՞լ այս իրականությունում նման զարգացումներ, թե՞ սա կլինի պարզապես բանկային համակարգից տնտեսության կախվածության էլ ավելի մեծացում. թողնում եմ յուրաքանչյուրիդ գնահատմանը:

Ամփոփելով` օրենքի դրական ու բացասական կողմերը.

1. Ստվերի կրճատման, լրացուցիչ հարկահավաքման հնարավորություն,
2. Նպաստ բանկային շրջանառու միջոցների ավելացմանը,
3. Ֆինանսական, տեխնիկական խնդիրներ տնտեսվարողների համար,
4. Մրցակցային խնդիրներ փոքր և միջին բիզնեսի համար,
5. Ապրանք-ծառայությունների շղթայական թանկացում,
6. Բանկերից ու բանկային միջնորդավճարներից տնտեսության կախվածության մեծացում:

Բարեփոխումը, հատկապես սոցիալ-տնտեսական խիստ խոցելի իրավիճակում, գոնե սկզբնական փուլում պետք է կրի խրախուսող, ոչ թե պատժիչ բնույթ: Հակառակ դեպքում և՛ տնտեսվարողի, և՛ քաղաքացու համար պարզապես ավելանում են դժվարություններն՝ իրենց ավելի խորքային հետևանքներով»:

Հրդեհ Ֆանտան գյուղում․ այրվել է 28 հա խոտածածկույթ
Վթար Ապարան-Հանքավան ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է
Լեհ փաստաբան Տոմաշ Բուչեկն ապացույցներ է ստացել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին
Դդմաշեն գյուղին հարակից սարերում այրվել է 15 հա խոտածածկույթ
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը
Նոտարական ինստիտուտը շոշափելի զարգացում է ապրել. ՀՀ նոտարական պալատի նախագահի շնորհավորական ուղերձը
Մարդկությունը կրկին բախվել է ատոմային սպառնալիքին. դա անհեթեթություն է. Հռոմի պապը կոչով դիմել է Պուտինին և Զելենսկուն
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ
Դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Հայ զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները ադրբեջանական նորաստեղծ «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են. «Թաթոյան» հիմնադրամ
ԱՄՆ-ը պատրաստ է ամեն ամիս Ուկրաինային հատկացնել 1,5 միլիարդ դոլար՝ մինչեւ պատերազմի ավարտը
Սիսիանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
Հայտնի է, թե մոբիլիզացիայի հետևանքով որքան ռուսաստանցի է լքել երկիրը
ՀՀ ԱԽ քարտուղարը կհանդիպի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ
ԱԳ նախարարը ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ հանդիպմանը կարևորել է ՀՀ նկատմամբ նոր ագրեսիաների կանխման միջազգային մեխանիզմների ներդրումը
Սպանված զինծառայողներից մի քանիսին արդեն նույնականացրել են, նրանք անհետ կորած էին համարվում․ Սպուտնիկ Արմենիա
Սրա՞նք են վստահելի գործընկերները, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորը՝ հայ ռազմագերիների սպանության մասին
Միշտ ձեր կողքին ենք. Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
Վստահ ենք` հաղթանակները կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ․ Արցախի թեմի առաջնորդ
Ադրբեջանը պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն. ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան
ԱԳ նախարարը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ
Հայաստանը պետք է անհապաղ դիմի Միջազգային քրեական դատարան․ Թաթոյան
Հրշեջները մարել են բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
Դեկտեմբերին Երևան կբերվի 165 ավտոբուս
Ժնևում այսօր նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան. Փաշինյանը՝ գերիների սպանության տեսանյութի մասին
Տեսանյութի իսկությունը պարզել ենք. ՄԻՊ հայտարարությունը հայ ռազմագերիների սպանության տեսանյութի վերաբերյալ
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ
Ռուսաստանին վտարեցին ICAO-ի կառավարման խորհրդից
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր են ստորագրել
Օրբելի փողոցում տեղադրված աղբամաններում հրդեհ է բռնկվել
Հայտնի է՝ երբ կվճարեն հոկտեմբեր ամսվա թոշակը
Հայ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասով վաղը դիմումներ կուղարկվեն միջազգային դատարաններ
Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին
Զինվորի տանը բուժվող, Հունաստանից վերադարձած Սերգեյն իր ժպիտով երջանկության արցունքներ է պարգևում ծնողներին
Դա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի․ Տոյվո Կլաարը՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի մասին
Ի պատասխան Սամվել Բաբայանի արցախյան հանդիպումների վերաբերյալ հարցումների
Սիսիան և Գորայք համայնքներում շչակ է փորձարկվելու
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը հայերեն գրառում է արել
Իսկության մասով կասկած չկա, ադրբեջանական ԶՈՒ բնորոշ ձեռագիր է. ՊՆ մամուլի քարտուղարը՝ գերիներին գնդակահարելու տեսանյութի մասին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հայտնի է ԱՄՆ «Գրին քարտի» խաղարկության 2024 թվականի հայտերի ընդունման ժամկետը
Անդրեյ Տալալաևը՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու լուրերի մասին
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 10:00-ի դրությամբ
Օրվա աստղագուշակ
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™