Շղթայված Սահմանադրություն՝ ՍԴ-ին, վարունգները՝ նախագահին
Հասարակություն
«Դիմադրության» շարժումն Սահմանադրության օրվա կապակցությամբ Երևանում քայլերթ-ակցիաներ է իրականացրել՝ ի պաշտպանություն Սահմանադրության, ՀՀ պետական խորհրդանիշների։ Քաղաքացիները շղթայված Սահմանադրությամբ և քաղբանտարկյալների լուսանկարներով քայլերթով շարժվել են նախ ՍԴ շենք՝ բարձրաձայնելով Սահմանադրական կարգի խախտման դրսևորումների դեմ, ապա, ՍԴ շենքի մոտ թողնելով շղթայված Սահմանադրությունը, շարունակել քայլերթը՝ դեպի Նախագահական նստավայր։ Քաղաքացիների գնահատմամբ՝ նախագահը փաստացի անգործություն է ցուցաբերում։
«Այս նախագահը, որ ունենք մենք, իր վարքագծով ապացուցում է, որ վարունգից չի տարբերվում։ Սա ոչ թե անձի, այլ՝ իր վարքագծի և գործունեության գնահատականն է»,- հայտարարեցին քաղաքացիները՝ նախագահական նստավայրի մոտ թողնելով վարունգներ։