Վարուժան Ավետիսյանը հայ սպա է․ Հրանտ Վարդանյան
Սոցցանցերի քրոնիկոն
Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ՀԱՅ ՍՊԱ Է
Ցանկացած մահ՝ կյանքի,ապրելու ավարտ է։Մեր տեսանելի հարթության վրա,նրա գույությունը հանգչում է մեկ ակնթարթում։Ասես կենդանի մարդուն անջատում են հոսանքից,ինչպես ամեն օր մենք անջատում ենք մեր տան լույսը։Նրա ակտիվ էներգետիկ համակարգը ուղղակի անջատվում է,սակայն հնարավոր չէ,որ նրանից ճառագող էներգիան անհետանա,որովհետև տիեզերական անվերջի մեջ,ոչ մի տեսակի էներգիա չի անհետանում,նա կորելու տեղ չունի,սրա մասին ասում է ֆիզիկան։Ցանկացած էներգիայի տեսակ տարածվում է տիեզերական անժամանակի և անվերջության մեջ,ուղղակի մեքն ունակ չենք այն տեսել։
ՊՊԾ գնդի գրավման պատճառով զոհված բոլոր զոհերի հարազատներին ցավակցում եմ՝ ցավալի կորուստների համար,բոլորի համար էլ անդառնալի ցավ է այն։
Այս պատմության ընթացքում, զոհ դարձավ նաև ՛՛Հաց Բերող՛՛ Արթուրը,ով ինձ համար դարձավ գլխավոր հերոսը։Նրա ազնվագույն քայլը կարծում եմ շատերի սրտում դեռ երկար կմնա,նրա արարքը առանձին պատմություն է,բնորոշ միայն մարդասեր մարդուն,մարդը՝ հաց և ջուր հասցրեց մարդկանց։
Այս դրամայի մեջ մի դրվագ,մի արարք էլ կար,ինչը շատ է տպավորվել մեջս։Մի անգամ փողոցում պատահական հանդիպեցի Վարուժան Ավետիսյանին,ում հետ ծանոթ չէի,բարևեցի,զրույցի բռնվեցի և իրեն ասեցի դրա մասին։
Երբ ՊՊԾ գունդը լքում էին ամբստամբները,որոնց մեջ հարգանքի արժանի մարդիկ եմ տեսել՝Վարուժանի պահվածքի մեջ տեսա, ժամանակակից հայկական բանակի, իմ պատկերացմամբ,իսկական սպայի,իսկական հայ զինվորի արժանապատիվ պահվածք։Երբ նրանց խուզարկում էին կալանավորելուց առաջ,տղերքը բոլորն էլ գիտակից,արժանապատիվ էին կանգնած։ Վարուժանի խոսքն ու ասելիքը սառնասիրտ գիտակցված բանակի գրագետ սպայի էր,այդ ակնոցներով մարդու մեջ ցավ և պատասխանատվություն կար։
Հարգանքս դեպի ապստամբները,ոչ թե նրա համար էր,որ համարձակվել էին գնալ ծայրահեղ արարքի,այլ նրա համար,որ նրանց մեջ տեսա հայ տղամարդուն,զինվորին հատուկ մարդկանց,ովքեր իրենց վրա վերցրել են կյանքի և մահվան պատասխանատվությունը։Այս խենթությանը հասնող ծայրահեղ ակտը,խենթանալու աստիճան, երկիրն ու հայրենիքը, ֆանատիկորեն սիրելու արդյունքում է լինում։
ինձ համար էլ է, ոչ ընդունելի,ցանկացած մահվան ելք ունեցող բախում՝ լինի պատերազմ,թե հեղափոխություն,ապստամբություն,թե ահաբեկչություն,կամ մի սովորական վեճ։
Դեռ կարծում եմ, որ մարդկային բանականությունն ավելին կարող է անել,քան ապստամբելը,քան դեպի մահն ունեցած մարդկային վախի ցանկացած միջոցը։
Վերադառնամ Վարուժանին՝մարդկային հիվանդությունը մեզանից անկախ է դիպչում մեզ,այն կառավարվում է այլ հարթության վրա,մի ամբողջ համակարգ է փչանում մեր մեջ,ոչ մեկս փախչել չենք կարող դրանից։Միայն բժշկությունն է պայքարում մարդու առողջ ապրելու համար։Տվյալ դեպքում այս մարդու առողջական վիճակը լավ չի՝ ըստ ինձ հասած տեղեկությունների,նա բուժման կարիք ունի,որի համար ստորագրել եմ համապատասխան մի նամակի տակ,որով նրա հարազատները դեմել են կառավարողներին։
Հ․Գ․
Ժողովրդավար պետությունը պարտավոր է ցանկացած իր բնակչի համար հոգ տանել,պաշտպան կանգնել,ապահովել նրա կյանքի,ապրելու իրավունքը։Քանի,որ ազատազրկման մեջ գտնվող մարդն ունակ չէ ինքնուրույն բուժման ճանապարհ ընտրել,որովհետև պետական կառույցի պատերի նեքո է ապրում,ուրեմն նրա առողջության համար պատասխանատու է պետությունը։
Վերջերս՝ բանտում,հացադուլ հայտարարած մարդ մահացավ,ով գտնվում էր ազատազրկված պայմաններում։Որևիցե պատճառով, կյանքի,ապրելու անջատումը մեկ այլ մարդու,կամ խմբի կողմից, համարվում է հանցագործություն,անգամ հանցավոր անտարբերությունը՝դրա իրավունքը ոչ մեկս չունի։