«Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Վարդավառի նախօրյակին անցկացվող երթի նպատակը տոնի խորհուրդը փոխանցելն է. Արարատյան Հայրապետական թեմ

Հասարակություն

Վարդավառի նախօրյակին անցկացվող երթի նպատակը տոնի խորհուրդը փոխանցելն է. Արարատյան Հայրապետական թեմ

Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդական միությունները հուլիսի 23–ին՝ Վարդավառի նախատոնակին, երթ են կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Մանկական զբոսայգի։ Երթի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանն, օրենքին համապատասխան, իրազեկում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, որն այն ընդունել է ի գիտություն։

Թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը ArmDaily.am-ի հետ զրուցում նշեց, որ 2014թ.-ից ի վեր  թեմի երիտասարդներն ազգային տոները վերականգնելու ուղղությամբ բավականին ակտիվ ծրագրեր են իրականացնում։ «2020 թվականին կորոնավիրուսային, իսկ  2021 թվականին արդեն հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ երիտասարդները պասիվացել էին ու չէին իրականացնում ծրագրերը, սակայն այս տարի որոշել են կրկին ակտիվանալ, վերականգնել ազգային տոները», -նշեց Անդրեասյանը։ Այս տարի արդեն իսկ կանթեղներով երթ են իրականացրել  Սուրբ Հարության տոնի նախօրեին, նաև Համբարձման տոնին նվիրված երթ է եղել։ Նոյեմի Անդրեասյանի խոսքով՝ Վարդավառի նախատոնակին իրականցվելիք ծրագրի ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները թատերական ներկայացման միջոցով քաղաքացիներին փոխանցում են Վարդավառի խորհուրդը։ «Վարդավառի տոնին նվիրված երթն առաջնորդում են Նոյ նահապետին ու իր ընտանիքին խորհրդանշող դերասանները, քանի որ Վարդավառն իր արխայիկ իմաստով, բացի Քրիստոսի պայծառակերպության հետ կապվելուց, աղերսներ ունի նաև ջրհեղեղի ժամանակների հետ։ Ըստ ավանդության՝ իրար վրա ջուր ցողելու սովորությունը գալիս է այնտեղից, երբ Նոյ նահապետն իր ընտանիքի անդամների վրա ջուր էր ցողում, որպեսզի երբեք չմոռանային ջրհեղեղի արհավիրքն ու փորձեին բարեպաշտ ապրել»,- ներկայացրեց Ադրեասյանը։

Վարդավառի տոնին նվիրված երթի ու միջոցառումների նպատականերից մեկն էլ այն է, որ քաղաքացիներն ընդունեն ու հասկանան, որ այդ տոնին վայրենաբար ու անպատեհ միմյանց վրա ջուր լցնել չի կարելի, այլ պետք է խորհրդանշական խաղը խաղալ ՝ ուղղակի միմյանց ջրով ցողելով։ Անդրեասյանը նշեց նաև, որ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի գրաֆիկն այս պահին հստակ չէ, ուստի չեն կարող ասել՝ Սրբազանը կմասնակցի՞ երթին, թե՞ ոչ։ Իսկ երթն ու միջոցառումները բաց են  բոլորի համար։

Մելինե Պետրոսյան

Եղվարդում երկհարկանի տուն է այրվել
Խորապես ցավակցում եմ․ Երևանի քաղաքապետի գրառումը՝ ուղղված «Սուրմալուի» ողբերգության զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ
Կառավարական ամառանոցի մոտ մեքենա է այրվել․ ծխից վախեցել ու Փաշինյանին տարհանել են
Եվրոյի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են
Ժամը 19։30-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ կորած է համարվում 2 քաղաքացի
«Սուրմալու»-ի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ը լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել. ՇՄՆ
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Հայ հանրության ընդամենը մի քանի օրվա դիմադրությունը բավարար է, որպեսզի Իրանը և Արևմուտքը տապալեն ռուս-թուրքական այս ծրագիրը. Lragir.am
Հայ մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում բարձր արդյունքներ են գրանցել
Ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ
«Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը
Վահե Ղազարյանը և Արա Ֆիդանյանը կգործուղվեն Ղրղզստան
«Հայաստան» հիմնադրամը բժշկական նշանակության ապրանքներ է տրամադրել ԱԻՆ-ին
Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս
Շիրակի մարզպետը՝ ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգերի մասին
Լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում․ քաղաքագետ
Հայ ժողովուրդն այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ․ Արցախի ԱԺ նախագահ
Աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ մամուլի խոսնակ
Պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանում սգո օրերի կապակցությամբ Լիտվայի դեսպանատանը տեղադրված դրոշն իջեցվել է
Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ
ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ
Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար
Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են
Ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա
ՔԿ-ի հորդորը քաղաքացիներին՝ «Սուրմալու» ԱԿ-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը և պարագաները ներկայացնել Ոստիկանություն
«Հայաստան» դաշինքը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրենք Հայաստան պայթուցիկ նյութերի ամենախոշոր ներմուծողներից ու արտադրողներից մեկն են. Լևոն Գալստյան
Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան 
Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյանը
Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանն Անկարային C-400-ի նոր խմբաքանակ կուղարկի
ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի
Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար
«Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™