Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Առաջարկվում է ներդնել ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի» նախագիծը։

Նախագծով առաջարկվում է ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական ցարգացմանը և հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը՝ մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված մեխանիզմի հիմք հանդիսանալով:

Նախագծով առաջարկվում են մի շարք կարգավորումներ, մասնավորապես, տարակարգի շնորհման համար հիմք են ընդունվում կրթության որակ և արդյունավետություն ապահովող անհրաժեշտ չափանիշները, այդ թվում՝ ուսուցչի գործունեության որակական ցուցանիշների առկայությունը։

Ըստ տարակարգի շնորհման միջոցով ուսուցչի մասնագիտական առաջխաղացման՝ տրվել են բնութագրող անվանումներ՝ 1-ին և 2-րդ տարակարգի դեպքում՝ դասավանդող և ավագ ուսուցիչ, 3-րդ և 4-րդ տարակարգի դեպքում՝ վերապատրաստող և հետազոտող ուսուցիչ։

Այսպես՝ հաստատության ուսուցչին առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներից դասավանդող ուսուցչի, երկրորդ աստիճանի տարակարգ՝ ավագ ուսուցչի, երրորդ աստիճանի տարակարգ՝ վերապատրաստող ուսուցչի և չորրորդ աստիճանի տարակարգ՝ հետազոտող ուսուցչի բնութագրերին համապատասխանելու դեպքում։

Տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել դրա համար սահմանված բնութագրիչներին համապատասխանելու դեպքում՝ առանց ժամանակային սահմանափակման։ Համապատասխան բնութագրին համապատասխանելու դեպքում շնորհվում է տարակարգ, որի համար ներկայացվող նյութերն ու փաստաթղթերը հստակ սահմանված են։ Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է արդիականացնել տարակարգի շնորհման գործընթացը՝ այն փոխկապակցելով ուսուցչի մասնագիտական չափորոշիչներին։ Միաժամանակ, «Հանրակրթության մասին» օրենքում խմբագրվել է «որակավորման տարակարգ» հասկացության սահմանումը՝ փոխկապակցելով «մասնագիտական չափանիշ» հասկացությանը, որից ելնելով էլ 3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ որպես մասնագիտական ցարգացմանը խթանող կարևոր լուծում։ Մասնավորապես՝ վերապատրաստող ուսուցչի տարակարգի համար անհրաժեշտ է դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունքի հավաստում, իսկ հետազոտող ուսուցչի տարակարգի համար՝ կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80 տոկոս արդյունքի հավաստում։

Հաստատության ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով: Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է այն դեպքում, երբ ուսուցիչն ազատվում է աշխատանքից: Եթե տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում ուսուցիչը նորից անցնում է ուսուցչական աշխատանքի որևէ հաստատությունում, ապա հնգամյա ժամկետի մնացած ժամանակահատվածի համար տարակարգը պահպանվում է: Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է նաև, երբ ուսուցիչը զրկվում է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչպես նաև ատեստավորման արդյունքում չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: Հաստատությունից այլ հաստատություն տեղափոխված ուսուցչի տարակարգը պահպանվում է: Տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար`

1) հետազոտող ուսուցչի բնութագրին համապատասխանելու դեպքում չորրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 50 տոկոսի չափով.

2) վերապատրաստող ուսուցչի բնութագրին համապատասխանելու դեպքում երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 30 տոկոսի չափով.

3) ավագ ուսուցչի բնութագրին համապատասխանելու դեպքում երկրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 20 տոկոսի չափով.

4) դասավանդող ուսուցչի բնութագրին համապատասխանելու դեպքում առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով:

Տարակարգ ստացած ուսուցչի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին: Նախագծով կարգավորվում է նաև տարակարգերի շնորհման պարագայում համաչափության պահանջը, որը տարակարգի այլ աստիճանի բնութագրիչներին համապատասխանող ուսուցչին հնարավորություն է ընձեռում դիմելու միանգամից այդ տարակարգի համար՝ ի տարբերություն գործող կարգով սահմանվող սկզբունքի:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 14-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ճապոնիայի ժողովուրդն անկեղծորեն կիսում է զոհվածների ընտանիքների վիշտն ու ցավը. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն
Ի՞նչ նոր մանրամասներ է հայտնել ԱԻ փոխնախարարը ողբերգական պայթյունից
Հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի. Ավինյան
ՀՀ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 7 ահազանգ է ստացվել
«Սուրմալու»-ում զոհված 16 քաղաքացուց 14-ի անունները հայտնի են. ԱԻՆ
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով 16 զոհվածների թվում են նաև հղի կինն ու երեխան.Կոստանյան
Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Ո՞ւմ են փորձում փրկել «Սուրմալու»-ի դեպքերից և արդյոք կհետաձգվի՞ տարհանումը. մամուլ
Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Սուրմալու»-ում. Ուղիղ
Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի թողարկումը
Սերբիայի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին
«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած. ԱՆ
Պայթյուններ Ղրիմում․ այրվում է ռուսական զորամաս
Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են. ահազանգ է ստացվել
Հրդեհ Նորաբաց գյուղում
Օրվա աստղագուշակ
Անհետ կորածների թիվը 17 է. ԱԻՆ թարմացված տվյալները
«Ժողովուրդ» ․ Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է
«Հրապարակ». Կհետաձգվի՞ տարհանումը 
«Ժողովուրդ»․ Կուսակցություններին աուդիտ կանեն
«Հրապարակ»․ Չնայած երկրում տիրող վիճակին, ՔՊ-ում ընտրության նախապատրաստություններ են
«Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը
ԱԻՆ-ը կորածների նոր ցանկ է հրապարակել
«Ժողովուրդ». Սուրմալու առևտրի կենտրոնում նախորդ տարվա հրդեհի գործով եզրակացությունը նոր է ստացվել. ում են փորձում փրկել
 «Հրապարակ». Ինչու Փաշինյանը մեկ օր հետո այցելեց դեպքի վայր
«Ժողովուրդ». Ովքեր են Սուրմալու առևտրի կենտրոնի հրդեհի պատասխանատուները
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին. զոհերի թիվը հասավ 16-ի
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի, այդ թվում մեկ երեխայի. ԱԻՆ
Անհետ կորած համարվող 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներ
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ունենք 8 զոհ
Մինչ այս պահը անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
Սգո օր է հայտարարվելու
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա համեմատ՝ ցածր է 7սմ-ով
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են
Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ
Անհետ կորած է համարվում 22 քաղաքացի
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել. ԱԻՆ մամուլի խոսնակ
Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Փրկարարները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է
Փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել
Արցախում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ԱԻՊԾ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™