Ի՞նչ ունեցվածք ունի Իշխան Սաղաթելյանը
Հայտարարագիր
ArmDaily.am-ը «Հայտարարագիր» շարքում այս անգամ կներկայացնի ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարագիրը։
2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը եղել է Գեղարքունիքի մարզպետ։ Պատմական գիտությունների թեկնածու է։
Համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը։ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմից հետո ստեղծված Հայրենիքի փրկության շարժման համակարգողն էր, 2020-2021 թվականներին ՀՓՇ կողմից կազմակերպված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի առաջնոդներից։ 2021 թվականի ապրիլի 25-ին Փաշինյանի հրաժարականից, սակայն ժամանակավոր պաշտոնակատար մնալուց հետո՝ հունիսի 20-ին նշանակվելիք արտահերթ ընտրությունների կապակցությամբ մայիսի 9-ին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Վերածնվող Հայաստան կուսակցության նախագահ Վահե Ալբերտի Հակոբյանի հետ որպես ՀՅԴ ներկայացուցիչ հիմնադրում է Հայաստան դաշինքը։ Հունիսի 20-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում դաշինքը դառնում է երկրորդ ուժը խորհրդարանում։ Նույն տարվա օգոստոսի 2-ին Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, և օգոստոսի 6-ին ընտրվում է երրորդ փորձից։
Առաջնորդում է 2022 թվականի ապրիլի 5-ին սկսված Դիմադրության շարժումը, որի նպատակն է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացումը։