Երևանում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
Հասարակություն
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմանում Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Լիա Կերամիքս» խանութ-սրահի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժել է 1 հոգի, որին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Դավիթ Հովհաննիսյանն ու Թաթուլ Միրզոյանը: Տվյալ անձն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի հրամանատար Արամ Դադոյանն ու վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժն պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Դ. Մարտիրոսյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկային ծառայության 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արամո Մարգարյանն ու Կարեն Համբարձումյանը: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: