Ֆիլիպ Կիրկորովը երգում է Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին
ՏեսանյութԱյսօր գործարար Սամվել Ալեքսանյանի եւ Շողերինա Մկրտչյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է։
Փեսացուն Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է: Լուսինն ու Արմենը նշանադրվել էին ամիսներ առաջ:
Համացանցում արդեն լուսանկարներ են հրապարակվել պսակադրությունից և հարսանեկան խնջույքից։ Կադրերից պարզ է դառնում, որ հարսանիքին երգում է նաև Ֆիլիպ Կիրկորովը։



