Արագածոտնի մարզպետարանին լրացուցիչ 58 մլն դրամ է հատկացվել 2021-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի համար
Արցախ եւ մարզեր
ՀՀ Կառավարության որոշմամբ 1, 385 մլրդ դրամ է տրամադրվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 18 բնակավարյում իրականացված և դեռ ընթացքում գտնվող 24 սուբվենցիոն ծրագրերի կատարման համար:
Արագածոտնի մարզպետարանին հատկացվել է 58 միլիոն դրամ, որը կբաշխվի 2021 թ. հետևյալ սուբվենցիոն ծրագրերի համար․
Աշտարակ համայնքի բանուկ թաղամասերի լուսավորության նոր համակարգի կառուցման, առկա համակարգի ընդլայնման, վերազինման, արդիականացման աշխատանքների իրականացում- 45 մլն 382 հազար 500 դրամ։
Կաթնաղբյուր համայնքի մսուր մանկապարտեզի բակի բարեկարգում և խաղային գույքերի ձեռքբերում-3 մլն 429 հազար 600 դրամ։
Կաթնաղբյուր համայնքի խմելու ջրի ներքին ցանցի վնասված հատվածների վերանորոգում-9 մլն 367 հազար 800 դրամ։