Բառերը չեն կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ ես հիմա․ Մխիթարյան
Սպորտ
Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն սոցցանցերում մեկնաբանել է իր տեղափոխությունը «Ինտեր»։
«Բառերը չեն կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ ես հիմա, չեմ կարող սպասել մրցաշրջանի մեկնարկին»,- գրել է Մխիթարյանը։
Մխիթարյանը «Ինտերին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
33-ամյա հայ ֆուտբոլիստի պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024 թվականի հունիսը։ Հաղորդում է ArmSport.am-ը։