Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Այն, որ Հայաստանը հավասար հարթության վրա չէ Թուրքիայի հետ, չի նշանակում, թե Թուրքիան պետք է լինի թելադրողի դերում. Սաֆրաստյան Փաշինյանը, Միրզոյանը, Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Նոր կառավարության հետ դիալոգն անհնար է, չկան պրոֆեսիոնալներ, որոնց հետ կարող ենք խոսել. Սերժ Ավետիքյան Խոսում է նույն մարդը՝ տարբեր լեզուներով, Փաշինյանն ու Ալիևը նույն տեսլականն ունեն Արցախի վերաբերյալ. Մետաքսե Հակոբյան Հայաստանը հետևողականորեն ձգտում է, որ Բաքուն և Ստեփանակերտը ուղիղ կերպով բանակցություններ վարեն. քաղաքագետ Ի՞նչ է պայմանավորվել ԱՄՆ պետքարտուղարը Միրզոյանի և Բայրամովի հետ և ի՞նչ է հայտարարել Աքարը Բաքվում Փաշինյանը հենց այս պահից ցեմենտբետոնում է իր ապագա վերընտրությունը. Զոհրաբյանը՝ Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու մասին Թշնամին նորից կրակել է.ի՞նչ է առաջարկել Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին. լրահոս Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր չեն հանդուրժելու տարածաշրջանում անկախ, ինքնուրույն  Հայաստանի գոյությունը. Քանանյան Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Թույլ կողմը՝ գլուխ գովալը, համարձակ քայլը՝ պարաշյուտով թռնելը. բլից հարցազրույց դատավոր Դավիթ Հարությունյանի հետ

Արխիվ

ArmDaily.am «Խորհրդակցական սենյակում» շարքի շրջանակներում շարունակում է բացահայտել դատավորներին:

Այս անգամ մեր բլից հարցերին պատասխանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հետ։

Ո՞վ եք դուք եւ ինչպիսի՞ն եք:

-Դավիթ Հարությունյանն եմ, հայ, քրիստոնյա…

Կարգախոսը։

-Կյանքի բոլոր իրավիճակների համար ձևակերպված մի կարգախոս չունեմ:

Ձեր ամենաուժեղ եւ թույլ կողմերը:

-Ուժեղ կողմերս անթիվ, անհամար են, իսկ թույլ կողմս գլուխ գովալն է։  Իսկ եթե ավելի լուրջ՝ ապա կդժվարանամ դրանք թվարկել: Չգիտեմ, թույլ կողմերիցս է երևի երաժշտական լսողությունը, ուժեղն էլ դրա գիտակցումը։

Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ եւ ձեր ապրած կյանքում, կամ եթե նորից ծնվեիք:

-Երեկվա արածս տաս տարի առաջ կանեի, այսօրվանը՝ երեկ, վաղվանը՝ այսօր:

Ամենաշատը ինչո՞ւմ եք ձեզ մեղադրում:

-Օրինակ՝ սպորտով զբաղվելը ժամանակին ընդհատելու, ոչ ռեգուլյար զբաղվելու համար:

Ձեր կյանքի սխալները:

-Սխալներ կան: Դրանք կյանքի ամենալավ դասերից են, հուսով եմ՝ անշտկելիները չեն լինի:

Ինչի՞ համար եք զղջում:

-Վերը հիշատակված «սխալների»:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

-Կարծում եմ ամենամեծ հաղթանակը, թերևս, առջևում է, քանի հաղթանակի համար պարտվելուց չեմ վախենում, երկուսն էլ եղել են անցյալում ու կլինեն ապագայում:

Ամեն դեպքում հաղթանակ և պարտություններ ասելով առօրյա կենցաղում ասոցացնում եմ սիրողական սպորտի հետ: Հաղթանակ եմ համարում անցյալ տարի եռամարտով (լող, հեծանիվ, վազք) միջազգային մրցաշարի ժամանակ սահմանված ժամկետում 226կմ հաղթահարելը:

Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները, ինչի՞ եք պատրաստ ձեր նպատակներին հասնելու համար։

-Նպատակին հասնելու միջոցները կարող են արդարացված լինել բացառապես այն դեպքում, եթե չեն անցնում բարոյականության ու չափի սահմանները:

Ի՞նչ կյանքում երբեք չեք անի։

-Շատ բան, օրինակ, չեմ փոխի իրավաբանի մասնագիտությունը:

Երբեւէ ձեր արածի կամ ասածի համար ամաչե՞լ եք:

-Փառք Աստծու, բավարար խելք ունեցել եմ, որ մինչ օրս չեմ արել արարք, որի համար կամաչեի:

Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

-Աստծուն, հարազատներիս, ընկերներիս, մարդկանց:

Ո՞վ է ձեզ կյանքում հիասթափեցրել:

-Հազվադեպ եմ հիասթափվել, քիչ մարդկանցից:

Ի՞նչն է ձեզ հուսահատեցնում:

-Հույսը միշտ կա:

Ամենահամարձակ քայլը կյանքում:

-Երևի, պարաշյուտով թռնելն էր մի 7-8 տարի առաջ՝ առավելագույն թույլատրելի քաշով:

Հպարտությունը:

-Հարազատները, ընկերները, դրական արդյունքները:

 Զարմանում եք, երբ…

-Երբ դադարում եմ զարմանալ:

Զայրանում եք, երբ…

-Երբ հիասթափվում եմ:

 Տխրելու պատճառներ, ուրախանալու առիթներ:

-Երկուսից էլ շատ են, թարսի նման անկանխատեսելի են ու միմյանց անընդհատ հաջորդող:

Երջանկությունն ի՞նչ գույն ունի:

-Կարծում եմ այն ներդաշնակ ու բազմերանգ է, մի գույնը շատ քիչ է երջանկության համար:

Թերթում եք ձեր հիշողությունների գիրքը, ամենալավ եւ վատ հիշողությունը ո՞րն է:

-Ամենալավ հիշողությունները, երևի, մանկությունում են, հաջորդում են դուստրերիս ծնունդը, շփումները, իսկ վատերն աշխատում եմ չհիշեմ:

Մեր օրերի լավագույն քաղաքական գործիչն ո՞վ է:

-Աշխատում եմ դրսևորել քաղաքական զսպվածություն, այն առավելագույնն արտահայտվում է ընտրություններին քվեարկությամբ:

Ձեր մասին ամենանհեթեթ սուտը, բամբասանքը:

-Ցավոք «անաղբյուր» տեղեկատվության պակասը չի զգացվում: Էս վերջերս էլ ընկերներիցս մեկն ասաց, որ մի տեղ գրել են, թե «20 տարի առաջ մի մեքենա եմ ցանկացել վաճառել մի անձի ու քանի որ չի գնել այն, արդեն էս վերջերս «անցյալ անկատար» գնորդի միջնորդությունը չեմ բավարարել»:

Ինչի՞ց եք վախենում:

-Օրինակ՝ հանրության՝ սխալ ինֆորմացված լինելու պարագայում ոչ ճիշտ եզրահանգումներ անելուց:

Վատագույն սովորությունը: Սիրելի եւ չսիրելի գործեր:

-Վատագույն սովորությունը, թերևս, ծխելն է, որի դեմ օրը մի քանի անգամ համառորեն ու անարդյունավետ պայքարում եմ։

Սիրելի գործն աշխատանքս է, չսիրելին էլ՝ շտապողականությունը աշխատանքի մեծածավալությամբ պայմանավորված:

Հայտնի կանանցից ո՞ւմ հետ չէիք հրաժարվի հանդիպել:

-Մանկուց լսել եմ ու կցանկանայի հանդիպել, զրուցել մեր ականավոր, լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կնոջը՝ Գոհար Վարդանյանին, որոնց, մասնավորապես, հաջողվել է կանխել Եռյակի առաջնորդների դեմ կազմակերպված սպանության փորձը: Համոզված եմ վերջինս նախորդ դարում համաշխարհային պատմության մեջ հետք թողած ամենահզոր հայ կինն է եղել:

Անցած սերեր:

-Իսկական սերը երևի չի անցնում:

Սեր խոստովանելու լավագույն ձեւը:

-Լավագույն ձևերում հմտության պակաս ունեմ:

Ընտանեկան վեճերը ի՞նչ թեմաների շուրջ են լինում:

-Նեղ ընտանեկան:

 Ընտանեկան «հոգսերից» որո՞նք են ձեր վրա, օրինակ՝ շուկա գնալ, աղբ թափել, լամպ փոխել, երեխաներին կարուսել, սրճարան տանել եւ այլն:

-Առաջին մասով գրեթե «անհոգ» եմ, իսկ երեխաների հետ կապված «հոգսերը» բացառապես հաճույքի ոլորտից են: Այս հարցազրույցն էլ կկարդան, կասեն «ճիշտ ա ասում, խի, չես մեզ հաճախ տեղ տանում»: Օգտվելով առիթից էլ՝ հրապարակային խոստանամ, որ ավելի հաճախ եմ տանելու:

Խաղադրույքներից մինչեւ կազինոներ, ինչքա՞ն գումար եք պարտվել եւ հաղթել:

-Որևէ մեկին խորհուրդ չեմ տա նման «հաճույքներով» գայթակղվելը:

Խոհանոցում ի՞նչ կարող եք պատրաստել եւ ի՞նչ եք սիրում ուտել: Ձեր սիրտ տանող ճանապարհը ե՞ւս ստամոքսով է:

-Խոհանոցում սպառող եմ, հազվադեպ՝ մատակարար: Որևէ համեղ ուտելիքի՝ ստամոքսից դեպի սիրտը տանող ճանապարհ չկա: Սիրում եմ ամեն համեղ ուտելիք, աշխատում եմ ուտել անհամները:

Որպես կյանքում մի հերոս, ձեզ կինն ու գինին փրկո՞ւմ են, թե՞ կործանում:

-«Գլխովը շատ ամպեր կանցնեն, սարը միշտ կա անսասան»։

Պակաս-պռատ մանկություն, ուսանողություն եք ունեցել, թե դուք ոսկե երիտասարդության ներկայացուցիչ էիք...

-Որքանով հիշում եմ՝ անհոգ մանկություն, հետաքրքիր ու խայտաբղետ ուսանողական կյանք:

Երազ տեսա…

-Ու երկինքը խաղաղ էր, բոլորն ուրախ ու համերաշխ էին…

Երբևէ ասել կամ մտածել եք կանգ առ ակնթարթ, ինչ չքնաղ ես ակնթարթ:

-Իհարկե, բազմիցս:

Ձեր զենքը ձեր հա՞յրն է...ինչ չէիք ունենա, եթե Հրաչյա Հարությունյանի որդին չլինեիք։

-Հուսամ երբևէ ինձ կհամարեմ հորս արժանի զավակը. նա է ինձ համար պետությանը, հայրենիքին ծառայելու անգերազանցելի օրինակը:

Զանգ ԲԴԽ-ից...

-Բոլոր զանգերին մեծ սիրով կպատասխանեմ:

Իսկ եթե ակնարկն ընդհանրապես «հեռախոսային արդարադատությանն» ու տարբեր սուբյեկտների ապօրինի միջամտություններին է վերաբերվում, ապա ասածս թող մեծամիտ չթվա, սակայն համոզված եմ մեր իրավաբանական հանրությունը լավ տեղեկացված է ու կվկայի ցանկացած սուբյեկտի կողմից ապօրինի միջամտության փորձի անարդյունավետության, անհնարինության մասին:

Ընդհանրապես զանգողներն էլ գիտեն, «զանգվողներն» էլ, թե հատկապես ում հետ ինչի մասին կարելի է խոսել:

Խորհրդակցական սենյակում...

-Երբեմն, րոպեներ պահանջող լուծումներ, որոշ դեպքերում էլ մտորումներ, մտորումներ…:

Այժմ, ձեր հարցը շարքին մասնակցող մյուս դատավորին։

-Ձեզ երբևէ չտրված հարցը, որին կցանկանյիք պատասխանել:

Մեր շարքի նախորդ մասնակիցը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը Ձեզ հարցնում է, թե ե՞րբ ենք քո հետ կապված լավ առիթով ուրախանալու։

-Սենց hրապարակային չասեմ, աչքով չտան, պարոն Միքայելյան, կզանգեմ ուշոտ կասեմ: Իսկ եթե լուրջ, ապա համոզված եմ, քանի տխրելու առիթ չունենք, ամեն առիթով կարող ենք ուրախանալ:

«Խորհրդակցական սենյակում»  շարքին մասնակցել են

Ալեքսանդր Ազարյանը  ,

Գագիկ Հովհաննիսյանը,

Քրիստինե Մկոյանը ,

Գեւորգ Նարինյանը,

Անի Հարությունյանը 

Սուրեն Մնոյանը

Ռաֆիկ Խանդանյանը

Ստեփան Միքայելյանը

Շարքը՝ Ինգա Մարտինյանի

 

Սևյանը ԱՄՆ առաջնության առաջատարներից է. Արոնյանը ոչ-ոքի խաղաց երկրորդ տուրում
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Փաշինյան
Թշնամին այսօր առավոտից կրակ է բացում Գեղարքունիքի դիրքերի ուղղությամբ․ Թագուհի Թովմասյան
Փրկարարները բացել են փակ դռները
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 248․3 հա տարածքում բռնկված հրդեհները
Կհիմնանորոգվեն միջպետական նշանակության Հայաստանի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհները
Օգնություն է ցուցաբերվել Երևանի և Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներին
Օրվա աստղագուշակ
Օշական գյուղում ՎԱԶ 2106-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել փայտե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
«Ժողովուրդ». Զրոյական կետից բանակցություններ սկսած Փաշինյանի հերթական սուտը. նա խաբել է
«Հրապարակ». ՀՀԿ-ի ձեռագրով ու ՀՀԿ-ի լեքսիկոնով
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը խոստացել էր մանդատից հրաժարվել, բայց չի կատարել այն
«Ժողովուրդ». Տեսչական մարմնի ղեկավարը նիստին եկել է 40 րոպե ուշ
«Ժողովուրդ». Հավաքներին մասնակցելու ծանուցում ստացած քաղաքացին փորձել է դանակով հարվածել իրավապահներին
«Հրապարակ». Որոշել է մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա
«Հրապարակ». Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ընդմիջումից հետո շարունակվել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը
«Փյունիկ»-ը 2-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ժալգիրիս»-ի նկատմամբ
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան
Փաշինյանը Շոլցի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին (տեսանյութ)
Հանդիպեցինք Փաշինյանի հետ․ հավատում եմ՝ կկարողանանք հասնել մեր նպատակին․ Էրդողան
Խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Փաշինյան-Էրդողան հանդիպումն ավարտվեց
ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
Հանուն Կովկասում կայուն խաղաղության. Մակրոնը Փաշինյանի, Ալիևի և Միշելի հետ բանակցություններից լուսանկար է հրապարակել
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը
Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
ՀՀ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Ստամբուլում կայացած միջազգային համաժողովին
Վահրամ Դումանյանը հանդիպել է Վրաստանի, Սերբիայի և Կիպրոսի գործընկերների հետ
Տարոն Մանուկյանը և Գոռ Սարգսյանն ազատ կարձակվեն
Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քառակողմ հանդիպում Պրահայում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
2018-ին Փաշինյանն ստացել էր այնպիսի բանակցային ժառանգություն, որ հանցավոր ինքնավստահություն չդրսևորելու դեպքում կարող էր հասնել Հայաստանի համար ընդունելի լուծումների․ Օսկանյան
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 24873 աշակերտ և մանկապարտեզի 5808 սան զրկվել են կրթության իրավունքից. Դումանյան
Դեռ չունենք այլ անձանց անուններ, որոնց գերեվարված լինելը գերեվարած կողմը հաստատած լինի․ Ամատունի
Հայտարարում եմ իմ քաղաքական գործունեությունը կասեցնելու և մասնագիտական-փորձագիտական ոլորտ վերադանալու որոշման մասին․ Ղազինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™