Փաշինյանն ու Արայիկը ստում են.ի՞նչ է նշանակում քննարկման դնել հայրենիքը հանձնելը. Աղավնոյի նախկին գյուղապետ
Տեսանյութ«Մեր քաղաքացիները հենց ուզում են գնան Արցախ, միշտ խնդիրներ են ունենում ռուսների հետ։ Գալիս են քաղաքացիներից անձնագիր են պահանջում, ու էստեղ հարցը ոչ թե այն է, որ ռուսներն անձնագիր են ուզում, ստուգում են, այլ որ դրանով ճնշում են գործադրում քաղաքացիների վրա»,- այս մասին Աժ Բևեռի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աղավնոյի նախկին գյուղապետ, Սասնա Ծռեր խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ռուսներն Արցախում են, որովհետև նրանց նպատակն այն աբխազացնելն է։ «Ադրբեջանցիները նույն Աղավնոյում ազատ մուտքի ու ելքի հնարավորություն ունեն, նույնիսկ առանց ռուսների ուղեկցության, սակայն մեր գյուղ մտնելու համար մեզանից անընդհատ անձնագիր են ուզում։ Սրանով ռուսներն ուզում են մեզ ճնշեն, հոգեբանորեն կոտրեն, սակայն դա իրենց չի հաջողվելու»,-ընդգծեց Հակոբյանը։