Տհասություն կլինի կարծել, թե Բերձորն ու Աղավնոն հանձելով թուրքերի բարեհաճությունը կստանանք, հակառակը՝ նրանց ախորժակը կավելանա. Գասպարյան
ՏեսանյութԲերձորն ու Աղավնոն Արցախի պորտալարն են, որից կտրելով՝ հիմք է դրվում Արցախի հայաթափմանը։ Այս մասին Աժ Բևեռի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։ Նրա խոսքով՝ Ստեփանակերտի մի շարք մտահոգ քաղաքացիներ իրենց գրում են, որ Բերձորի հանձնումից հետո ստիպված են լինելու լքել Արցախը։
Գասպարյանի պնդմամբ՝ Աղավնոյի, Բերձորի խնդիրները հիմա առաջացել են, քանի որ 30 տարի շարունակ ՀՀ-ի ,այսպես կոչված իշխանությունների համար, Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև այսօրվա խամաճիկներ, Արցախ ընդհանրապես գոյություն չի ունեցել. «ՀՀ այսպես կոչված իշխանությունների համար Արցախ գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ԼՂԻՄ-ը, որը իրենք համարել են Արցախ ու ,բնականաբար, մնացած 7 շրջանները համարվել են օկուպացված, իսկ մենք՝ օկուպանտներ։ Դրա համար սրանք համարում են, որ Աղավնոն, Բերձորը մերը չեն։ Ինչպես ասում են, այստեղ է թաքնված շան գլուխը»։
Գասպարյանի կարծիքով՝ պատերազմ կանխարգելելու նպատակով նոր տարածքներ զիջելն ավելի է մոտեցնում պատերազմը, քանի որ տհասություն է կարծելը, թե Աղավնոն ու Բերձորը հանձնելով՝ ստանալու ենք Ադրբեջանի բարեհաճությունը, հակառակը՝ նրա ախորժակն էլ ավելի է մեծանալու։