Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ Քոչարյանը և մյուսները Հայաստանը դարձրին կոնֆլիկտի կողմ, ագրեսոր. Հովիկ Աղազարյան Ինչքան Փաշինյանի իշխանությունը երկարում է, այնքան կարճանում է Հայաստանի և Արցախի կյանքը. Մետաքսե Հակոբյան Նարեկ ասելով աչքերս պիտի փակեմ, 102 տարի էլ անցնի՝ ցավը չի մեղմանալու. զոհված զինծառայողի մայր Արցունքներ, կոկորդ կրծող ցավ ու անսահման կարոտ. Եռաբլուրը պատերազմից 2 տարի անց Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Խնդիրն այն չէ, որ ՀՀԿ-ն դարձել է ՔՊ-ական ու համայնքի ղեկավար, խնդիրն այն է, թե այդ համայնքն առաջիկայում կկոչվի՞ Հայաստան. Ղազարյան Հայաստանի իշխանությունը շարունակում է «փոքր նվերներ» անել Թուրքիային` նրա «աչքը մտնելու» համար. ՀՀ առաջին օմբուդսմեն Քաղաքական իրական օրակարգից շեղելու գործընթաց է. Փոստանջյանը՝ Ավինյանի նշանակման մասին Ռուսաստանը և Թուրքիան, «անկյուն քշելով» Հայաստանին, իրենց ռեսուրսները ծառայեցնում են Ադրբեջանի ծրագրերի իրականացմանը. Սարո Սարոյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեցին պաշտոններից

Քաղաքական

ՀՀ ազգային ժողովը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից, նաև դադարեցրեց Վահե Հակոբյանի լիազորությունները՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

ԱԺ արտահերթ նիստում ինչպես այդ հարցերի քննարկմանը, այնպես էլ քվեարկությանը չեն մասնակցել երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերի հարցով փակ, գաղտնի քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք բոլորը երկու դեպքում էլ կողմ էին քվեարկել:

Նախագծերը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, հիմնավորելով ընդդիմադիրներին պաշտոններից հեռացնելու իրենց նախաձեռնությունը,  մասնավորապես նշել էր, որ Իշխան Սաղաթելյանը ձախողել է կատարել ԱԺ փոխնախագահի իր լիազորությունները: Իշխան Սաղաթելյանը 2022 թվականի հունվարի 17-ից հունիսի 29-ը ներառյալ, այսինքն՝ 2022 թվականի առաջին օրացույցային կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա: 8-րդ գումարման ԱԺ խորհուրդն իր ձևավորման պահից գումարել է թվով 25 նիստ, Իշխան Սաղաթելյանը միայն 7-ին է ներկա եղել: «Այսպիսով, թե ԱԺ լիագումար նիստերից, թե խորհրդի նիստերից հաճախակի բացակայությունների պատճառով Իշխան Սաղաթելյանը չի կատարել իր անմիջական պարտականությունները»,- նշել էր Ջուլհակյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը, հիմնավորելով  Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման իրենց նախաձեռնությունը, նշել էր, որ 8-րդ գումարման առաջին օրացույցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին, ԱԺ 8-րդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ: ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: ԱԺ 8-րդ գումարման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր, նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ: Քարտուղարությանը հանձնվող վերոնշյալ թվով նիստերի օրակարգերը և արձանագրությունները նրա կողմից չեն ստորագրվել, հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան:

Իշխանական պատգամավորները հայտնել էին, որ ՔՊ-ն հետագայում մտադիր է ԱԺ փոխնախագահ և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել ընդդիմադիրների, որոնք հավուր պատշաճի կկաատարեն իրենց պարտականութունները:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, նրանք փողոցային պայքար են սկսել:

Ինչու են պատերազմական իրավիճակում գտնվող երկրում քննարկվում տնտեսական, ֆինանսական ու այլ հարցեր. պարզաբանում է Թունյանը
Իտալիայի դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է լքել Ռուսաստանը
ՄՊՀ-ն հյուրընկալել է ԵՊՀ ապագա իրավագետներին
ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է ոլորտում նոր տեխնոլոգիաների դերը. փոխնախարար
Ադրբեջանի հարձակման հետևանքով առնվազն 7600 մարդ կենսական ապահովման խնդիրներ ունի․ ՄԻՊ-ն ասել է Լեյլա Կայաչիկին
Սոթքի հանքը չի աշխատել, հիմա գործում է իր հզորության 40 տոկոսով
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
Հնդկաստանը 260 մլն դոլարի զենք է վաճառել Հայաստանին. հնդկական հեռուստաալիքը մանրամասներ է պատմել գործարքի մասին
Հիմնանորոգվում է «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը. տեսանյութ
Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում վագոն-տնակ է այրվել
Ադրբեջանը Հայաստանի վրա ռազմական հարձակումը պետք է անհապաղ դադարեցնի. Բունդեսթագի պատգամավոր
Սվետլանա Մանուկյանը դարձել է պարածանրամարտի ԵԱ բրոնզե մեդալակիր
Հայկական կողմը գիտի, թե որտեղ քանի դի կա, բայց դրանք դուրս բերելու փորձերը հանդիպել են Ադրբեջանի ԶՈւ ուժեղ կրակին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը և Վայոց ձորի մարզպետը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Մենք մի քանի անգամ առաջարկել ենք հայելային հետքաշում. ՀՀ ԱԳ փոխնախարարը դիվանագետներին ներկայացրեց իրավիճակը
Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ՀՀ ԳՇ պետի տեղակալ
Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Կութ բնակավայրի կրած վնասները
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը
Փաշինյան-Էրդողան հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկայում, օրակարգում կարգավորման գործընթացն է․ Ռուբինյան
Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք, ամենամեծ տարածքային կորուստը Ջերմուկի հատվածում է․ ԳՇ պետի տեղակալ
Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի անվանակարգերը
ՊԵԿ նախագահը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Երևանում անցկացվում է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա գիտաժողովը
Իրանում անկարգությունների մասնակիցներն ավերել են բանկերի ավելի քան 300 բաժանմունքներ
Ֆինլանդիան կարող է զբոսաշրջիկների համար Ռուսաստանի հետ սահմանը փակել
Պլանային ջրանջատում Երևանում
Շարունակվում են հավաքագրվել ժամանակավորապես տեղահանված քաղաքացիների հրատապ կարիքների մասին հայտերը
Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան
ՀՀ նախագահը և Սլովակիայի նորանշանակ դեսպանը կարևորել են գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը
Արցախի ԱԳ նախարարին Ազատության մրցանակ է շնորհվել
Թալիբները ցրել են կանանց ակցիան Քաբուլում
Խոակին Կապառոսը հեռացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Ձերբակալվել են դիտահորի կափարիչ գողացած երիտասարդները. ոստիկանություն
Այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը
Գագարին գյուղի սկզբնամասում այրվում է 15 հա խոտածածկույթ
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիք՝ տեսնելու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Արմեն Գրիգորյանը Լաուրա Կուպերին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները
Երկու տարբերակ կա՝ դու էֆեկտիվ չես, դու սուտ ես խոսում և չես ուզում զայրացնել «կիրթ» թշնամիներին. Կարեն Քոչարյան
Նաիրի Հոխիկյանին հեռացրել են ԵՊՀ-ից
Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունից. «Միջազգային ճգնաժամային խմբի» զեկույցը
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա
Երևանի քաղաքային պանթեոնում տեղադրվել է Հայկոյի արձանը
Որոշում է ընդունվել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին. ՊՆ
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք
Վրաստանի եւ ԵՄ-ի դատախազությունները համաձայնության են եկել համագործակցության շուրջ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. Ուղիղ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™