Հետախուզվողներ են հայտնաբերվել
Իրավական
Ոստիկանության Սևանի բաժնի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 29-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից Սևանի բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Մելինե Գ.-ն, որը 2006թ. հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 29-ին Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 26-ամյա Արամ Ք.-ն, որը 2017 թ. փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 18-ամյա Արսեն Մ.-ն, որը մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 29-ին Շենգավիթի բաժին է ներկայացել 31-ամյա Գևորգ Մ.-ն, որը հունիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 29-ին Նոր Նորքի բաժին է ներկայացել 30-ամյա Աբգար Հ.-ն, որը հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: