Նորավանքի աստիճաններով բարձրանալն այսօրվանից արգելված է. տեղադրվել են ցուցանակներ

Նորավանք վանական համալիրի Բուրդելաշեն եկեղեցու աստիճաններով բարձրանալն այսօրվանից խստիվ արգելված է։ ArmDaily.am-ին ԿԳՄՍՆ-ից փոխանցեցին, որ արգելապատնեշները և համապատասխան իրազեկող ցուցանակները արդեն տեղադրված են եկեղեցու մոտ և այցելուներին չի թույլատրվում այդ աստիճաններով բարձրանալ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դժբախտ պատահար էր տեղի ունեցել, այդ աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի էր ընկել՝ ստանալով մարմնական լուրջ վնասվածքներ։
ԿԳՄՍՆ-ից մեզ հետ զրույցում խոստացել էին միջոցներ ձեռնարկել աստիճաններով մուտքը ժամանակավորապես արգելելու վերաբերյալ: