Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան Նրանք հասկացնում են՝ եթե հայերը խաղաղ ճանապարհով դուրս չգան այդ բնակավայրերից, բախումներ կլինեն, իսկ Ռուսաստանն էլ չի խոչընդոտելու. Միսկարյան Արցախի ՊԲ-ն և Հայաստանի ՊՆ-ն հերքում են, Ադրբեջանում զինվոր է սպանվել. լրահոս
Լավագույն տեսանյութերը. Youtube


Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց. արցախցի պատգամավորը՝ Փաշինյանի ասուլիսի մասին

Արցախ եւ մարզեր

Կարծում եմ՝ որևէ մեկիս համար սա ո՛չ նորություն էր, ո՛չ էլ անսպասելի էր, որ նման շրջադարձ էր լինելու, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ հայտարարության մեջ հենց նույն անձը իր ստորագրությունն էր դրել, որտեղ 6-րդ կետով ասվում է՝ 3 տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պիտի ճաապարհի կառուցման ծրագիրը ներկայացվի, ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարության և Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող բնակավայրերի մասին վարչապետի հայտարարություններին։

Արցախցի պատգամավորը նշում է, որ դեռ այն ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ այդ կետը ևս խախտվելու է և այդ ճանապարհի շինարարությունը 3 տարի չի ձգվելու։

«Այստեղ ամբողջ հարցը նրանում է, որ այդ նախագծի շուրջ քննարկումներին հայկական կողմը ևս մասնակցել է և ժամկետների խախտումով՝ հապշտապ որոշումների են գնացել։ Խախտվել է այն կետը, որ ռուսերենում հստակ ասում է ՝ «по Лачинскому коридору», իսկ հայերեն թարգմանությամբ՝ Լաչինի միջանցքի երկայնքով։ Եթե ռուսերենով է մեկնաբանություն տրվում, ապա այդ ճանապարհը պետք է չանցներ 5 կմ-ի տրամաբանությունից, ինչը արդեն իսկ խախտվել է, որովհետև այն այժմ անցնում է լրիվ այլ տարածքով։ Սա, թերևս, տեխնիկական մասն է, որը պետք է նորմալ ընկալեինք, պարտված իշխանությունների հետ որևէ մեկը չէր նստելու այս հարցերը մանրակրկիտ քննարկեր»,- ասաց Հակոբյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանի երեկվա մամուլի ասուլիսից պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետը միայն ստորագրել է հայտնի փաստաթուղթը և այլևս չի  ծանոթացել դրա ամբողջ բովանդակությանը։

«Կամ էլ տեղյակ էր, ուղղակի, ստում է՝ իրեն բնորոշ ձևով։ Նա հայտարարում է, որ Բերձորում մարդ չի ապրում, ընտանիքներ չեն ապրում, բայց փորձեմ հիասթափեցնել այն մասսային, որը դրանից հետո գոռում է՝ կեցցե՛ վարչապետը։ Բերձորում հարյուրավոր մարդիկ են ապրում, Բերձորում մի քանի տասնյակ դպրոցահասակ և ավելի փոքր տարիքի երեխաներ են ապրում, Բերձորը շատ դժվարությամբ, բայց պահում է բնականոն կյանքի պատկերը։ Ինչ վերաբերում է Աղավնոյին, այնտեղ լիարժեք, նորմալ կյանք է, ես անընդհատ կապի մեջ եմ, այսօր էլ մի քանի անգամ զրուցել եմ բնակիչների հետ։ Թվում է, թե այդ անձի խոսքից հետո պետք է ինչ-որ խուճապ առաջանար, բայց այնտեղի բնակիչները ևս գիտեին, սպասում էին։ Այստեղ՝ Արցախում, որևէ մեկիս համար սա նորություն չէր, որ այս անձը շարունակում է մաս-մաս կտրտել և նվիրել թշնամուն Արցախը մինչև իր վերջնանպատակին կհասնի։ Մարդիկ ասում են, որ որևէ մեկը նույնիսկ իր ամենափոքրիկ իրը տեղափոխելու մտադրություն չունի»,- պատմեց արցախցի պատգամավորը։

Վերջինը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը վերջին 2 տարիների ընթացքում հասարակությանը փորձել է համոզել, որ ստիպված էին Արցախը հանձել, որպեսզի մի փոքրիկ խաղաղություն ունենանք, իսկ երեկ հակասեց իրեն։

«Նա շատ հստակ երկու անգամ նշեց,որ այլևս անվտանգություն երաշխավորել հնարավոր չէ։ Դրան զուգահեռ նշեց, որ արդյունքում մենք, միևնույնն է , բանակ էլ չունենք, ինչպես նաև ամենակարևոր միտքը՝ «աղետներից հետո մենք պետք է մեր մտածողությունը փոխենք, շատ ծանր թեմաներից ենք խոսում, սահմանների դեմարկացիա, խոսում ենք Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մասին, որը իր հետ սպառնալիքներ է բերում»։ Այսինքն՝ ինքը փաստեց, որ ճանապարհի այդ փոփոխությունը սպառնալիք է բերում։ Շարունակեց հետո, որ այդ ամենը շատ տհաճ թեմաներ են, սկսեց թվարկել դրանք՝ խաղաղության պայմանագիր, Ղարաբաղի հարց, Ղարաբաղի կարգավիճակ, բայց մեծ հաշվով անվտանգության մասին ենք խոսում։  Ընդ որում, ինքը անընդհատ ադրբեջանական անվանումներով է կոչում բնակավայրերը՝ Զանգելան, Կուբաթլու, որ ադրբեջանական կողմի ականջը շոյի։ Սա արդյոք Հայաստանի առաջին դեմքի խոսո՞ւյթ է։ Սա խեղկատակի խոսույթ է, երբ մի քանի վայրկյանի ընթացքում իրար հակասող միտք ասաց։ Այս մարդը երբ խոսում է, ինքը վստահ է, որ իր դիմաց ցածր կրթական և ինքնագիտակցական մակարդակով հասարակություն է։ Ինքը այդպես է դիտում մեզ՝ բոլորիս»,- ասաց պատգամավորը։

Ասուլիսի ընթացքում Մետաքսե Հակոբյանը նկատել է նաև, որ Փաշինյանը կրկին խոսել է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների մասին:

«Ես, քավ լիցի, ո՛չ 2-րդ, ո՛չ 3-րդ նախագահի պաշտպանը չեմ, բայց այս մարդու ատելությունը այնքան մեծ է նախկինների նկատմամբ, որ չի էլ թաքցնում, որ այդ ատելությունը և վրեժը լուծելու համար ինքը ուղղակի կործանեց Արցախը։ Ու երբ այդ հարցի շուրջ էր խոսում, լրագրողը արդեն հաջորդ հարցն էր կարդացել, ինքը չէր կարողանում դուրս գալ այդ հարցից, ինքը շարունակում էր և անգամ չէր լսել հաջորդ հարցը։ Այս մարդու մոտ չգիտեմ կոմպլե՞քս է , թե՞ մոլուցք, բայց ինքը մտածում է միայն նախկիններին վերացնելու մասին։ Սա խայտառակություն է, չգիտեմ թե Հայաստանում ապրող հասարակությունն ինչպես է կուլ տալիս և ինչպես կարող է ծափ տալ նման խեղկատակին, երբ այսօր Արցախում մենք բոլորս այսպիսի կացության մեջ ենք հայտնվել հենց այդ դավաճան խեղկատակի պատճառով, որ մեր ձայնը ընդհանրապես լսելի չէ այլևս»,- ասաց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է այս հարցի վերաբերյալ Արցախի իշխանության քայլերին՝ պատգամավորը նշեց, որ այժմ շատ հաճախակի են դարձել Անվտանգության խորհրդի նիստերի անցկացումը։

«Այն, ինչ տեղեկացվում է այդ նիստերից, հենց այդ շրջանակում է, որ 2023 թվականին Բերձորի միջանցքի հարցը լուծում ստանալու է ոչ ի շահ մեզ, և ինչպես պետք է անենք, որ հնավորինս ոչ ցավոտ դուրս գանք այս հարցից։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը երեկ հստակ հայտարարեց, որ Արցախի իշխանությունները ամեն ինչից տեղյակ են եղել և իրենք համատեղ են քննարկել բոլոր հարցերը։ Ես դեռևս առիթ չեմ ունեցել, բայց մոտ օրերս կունենամ հնարավորություն հենց անմիջապես կառավարության ղեկավարից ճշտելու, թե ինչ մակարդակի քննարկումներ են ունեցել։ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ բոլոր նախապայմանները Արցախի իշխանությունների կողմից իրենք փորձել են ի կատար ածել, արդյոք եղե՞լ է նման բան, թե՞ ուղղակի որպես փաստ ներկայացվել է Արցախի իշխանություններին։ Ես դեռևս այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև չունեմ տեղեկություն։ Բայց մի բան ինձ այդ հարցում կասկածի տեղիք է տալիս, որ լրագրողը խոսում է Բերձորից, բացի Աղավնոյի և Սուսի մասին, Հայաստանի վարչապետը լկտիություն ունեցավ փաստելու, որ ՀՀ կառավարության միջոցներով Բերձորի բնակիչների հարցերը լուծված են, ասաց, որ Աղավնոյի բնակիչների հարցը Արցախի իշխանությունները կլուծեն, իսկ Սուսի մասին չէր լսել։ Չգիտեմ՝ մենք ո՞նց ենք սա հանդուրժում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Մենք փորձեցինք վարչապետի հայտարարությունների մասին մեկնաբանություն ստանալ Նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից, սակայն, ինչպես միշտ, մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխանան։

Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. ԱՀ ՊԲ
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
ԶԻԼ-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ Երևանի քաղաքապետարան
1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Օձերի վերաբերյալ 6 ահազանգ է ստացվել ԱԻՆ-ում
Օրվա աստղագուշակ
Հայտնի է Փյունիկի մրցակիցը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել
«Ժողովուրդ»․ Կրթության պետական ծրագիրը` խորհրդարանում. ինչ են փոխելու
«Հրապարակ». ՊՆ-ում կադրային փոփոխություններ են
Ծեծկռտուք՝ Փյունիկ-Ցրվենա Զվեզդա խաղից հետո (տեսանյութ)
«Ժողովուրդ»․ Դավիթ Գալստյանին` Պատրոն Դավոյին, նոր մեղադրանք է առաջադրվել
«Ժողովուրդ»․ Սևանի ափին դղյակ կառուցող ՔՊ-ի արտոնյալը հողը նվեր է ստացել. բացահայտում
«Հրապարակ»․ ՆԳ նախարարի պաշտոնին հավակնում է Անդրանիկ Քոչարյանը
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է․ սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը չի հետաձգվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Երևանում վագներականնե՞ր կան
Միայն տեսնել ու զգալ էր պետք, թե ինչ կատարվեց հանրապետական մարզադաշտում, երբ Բևեռի աջակիցները մտան խաղադաշտ․ Հերմինե Մկրտչյան
«Աղավնոն չենք հանձնելու, Սասնա Ծռեր». Բևեռի աջակիցները պաստառներով մտան խաղադաշտ
Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար
Փյունիկը պարտվեց նաև Երևանում ու պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում
Գիտությանը հատկացվող բյուջեն վերջին շրջանում ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Մխիթար Հայրապետյանն հյուրընկալել է գիտնականների
Արագածոտնի ու Տավուշի մարզերում կգործարկվեն բնակավայրերի շչակները
Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը օգոստոսի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի
Մեկնարկել է «Programa Sur» ծրագրով 2022 թ. հայտերի ընդունման գործընթացը
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է աշխարհի առաջնության մեդալակիր
«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը
Գողության համար ձերբակալվածի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Էրեբունու ոստիկանների բացահայտումը
Ճամբարակ համայնքում բացվել է Արծվաշենի հավերժության հուշահամալիրը
ՊՎԾ-ի առաջին կիսամյակի վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 վերլուծական տեղեկանք
ՀՀ ՊՆ հավաքական թիմը մասնակցում է Համաշխարհային կադետական խաղերին, առայժմ զբաղցնում է 2-րդ տեղը
Աղանուս համայնքի տարածքը դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, վերադառնում է միջանցք. Խանումյան
Հրդեհ` «Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով
Գեղարքունիքի և Սյունիքի կրթական հաստատություններում ապահով սենյակներ կստեղծվեն. ԱԻՆ
Պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, դա հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ. «Հայաստան» դաշինք
ԿԳՄՍ նախարար Դումանյանը ցանկանում է խորացնել Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության հետ համագործակցությունը
Արմեն Փամբուխչյանը կգործուղվի ՌԴ
Բագրատաշեն բնակավայրում շչակ է գործարկվելու
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել ՌԴ քաղաքացիներին և հեծանվանավակը
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Հրդեհ՝ «Առինջ մոլ»-ի հետնամասում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ (տեսանյութ)
Կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և փող հափշտակել. ավազակություն Հյուսիսային պողոտայում
Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը
Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» ԲԿ ետ վերադառնալիս ուշագնաց է եղել. փաստաբան
Թողարկվել է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է մածունի և թթվասերի արտադրական գործունեությունը
Ժամանակավորապես դադարեցվել է Ավանի Սայաթ-Նովա թաղամասի գազամատակարարումը
ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™