Բաժանորդագրվեք մեր ալիքին
Դարձե՛ք ArmDaily TV-ի բաժանորդ և կարևորի մասին տեղեկացեք առաջինը։
x
Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ․ Ժիրայր Ազիզյան Երբ ժողովրդավարությունը սպանում են, այնտեղ գտնվող մարդկանց բնաջնջում են, իրական սատարող երկրներն իրենց գործիքակազմով պետք է օգնեն. Սիրանուշ Սահակյան Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Անի Սամսոնյանը. դիտե՛ք այսօր՝ 21.30-ին Փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից Փաշինյանի թիմակիցները դարձել են միլիոնատերեր. Մամիջանյան Ունենք անվտանգային խնդիրներ, փոխանակ այդ բացը լրացնենք, մեզ դրել ենք «գժի» տեղ. ադրբեջանագետ Անոնս. «Հարցազրույց»-ի հյուրն է Հայկ Մամիջանյանը. դիտե՛ք այսօր՝ 19.00-ին Հայաստան-Թուրքիա բանակցությունները պետք է առկախել. Ռուբեն Սաֆրաստյան Առկա գծի վրա միջազգային դիտորդներ տեղակայելով՝ Հայաստանը կամավոր տարածքներ է զիջում Ադրբեջանին. Արմեն Բադալյան Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ու 245 միլիոն դոլարի զենքի պայմանագիրը Հնդկաստանի հետ. լրահոս Փաշինյանի ղեկավարման ամբողջ ժամանակաշրջանի ամենալուրջ հակառուսական դեմարշներից մեկն էր. ռազմական փորձագետ
Լավագույն տեսանյութերը. Youtube


Արարատի մարզի դատախազությունը հայտնաբերել է հանցավոր ծագում ունեցող գույքի օրինականացման (փողերի լվացման) դեպք

Իրավական

Մասիսի քաղաքապետարանում առերևույթ հանցավոր չարաշահումների առթիվ 2019թ. դեկտմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության գործառույթն իրականացնելու ընթացքում ՀՀ Արարատի մարզի դատախազությունում հայտնաբերվել են Մասիս քաքային համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած անձի կողմից  հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու մասին փաստական տվյալներ:

Մասնավորապես պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավար Ս. Հ.-ն համայնքային սեփականություն հանդիսացող Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող, «Սիս» ՓԲԸ-ի նախկին վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված հողատարածքը իր և գործընկերոջ ընտանիքների սեփականությունը դարձնելու շահադիտական նպատակներով դեռևս 2007թ. դեկտեմբերի 27-ին համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել ընդհանուրը՝ 833.2 մ2 մակերեսով, 46.620.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով այդ շենքը նվիրատվությամբ ավագանու անդամ, «Սիս» ՓԲԸ տնօրեն Ա. Բ.-ին հատկացնելու հարցը։ Ավագանու նիստի ընթացքում համայնքի ղեկավարը Ա. Բ.-ին ներկայացրել է որպես սոցիալապես անապահովի, ինչպես նաև պատճառաբանել, թե վերջինս, որպես «Սիս» ՓԲԸ տնօրեն, քննարկվող շենքն օգտագործել է վերջին քսան տարիների ընթացքում։ 

Արդյունքում, նույն օրը ավագանու որոշմամբ վերը նշված վարչական շենքը նվիրատվությամբ հատկացվել է Ա. Բ.-ին: Այնուհետև, շենքը Ա. Բ.-ի անվամբ հաշվառելու համար համայնքի ղեկավարը 2008թ. փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեում գտնվող 385 մ2 մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Ա. Բ.-ին օտարելու հարցը, որը հաստատվել է ավագանու որոշմամբ: Արդյունքում` նշված շենքը և հողամասը գրանցվել է Ա.Բ.-ի անվամբ:

Դրանից ընդամենը 2 օր անց՝ 2008թ. փետրվարի 28-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ա.Բ.-ն համայնքի ղեկավարի պահանջով առուվաճառքի պայմանագրով նշված վարչական շենքն ու հողամասը չնչին` ընդամենը 1.000.000 ՀՀ դրամով վաճառել է վերջինիս խորհրդական Ռ. Ղ.-ին: 

Ս. Հ.-ն նշված գույքը ձևականորեն թողել է Ռ.Ղ.-ի անվամբ մինչև 2017թ. նոյեմբերի 7-ը, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար։ Իսկ 2017թ նոյեմբերի 7-ին նրա հանձնարարությամբ Ռ.Ղ.-ն նշված շենքն իր հողամասով հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել է Ս. Հ.-ի որդուն և գործընկերոջ եղբոր դստերը: Այդ կերպ, Ս․Հ․-ին մի խումբ անձանց հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ օրինականացրել է նախկինում Մասիս քաղաքային համայնքին սեփականության իրավունքով պատկանող, սակայն ակնհայտ ապօրինի, հանցավոր եղանակով օտարված առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գույքը։ 

Նկատի ունենալով, որ հայտնաբերվել են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը փոխանցման եղանակով օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հատկանիշների մասին փաստական տվյալներ՝ հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչին տրված ցուցումով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և միացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով արդեն իսկ հարուցված և քննվող քրեական գործին:

Ի թիվս այլնի, դատախազը ցուցում է տվել նաև քննության առարկա դարձնել և քրեաիրավական գնահատականի արժանացնել Մասիս քաղաքային համայնքի ավագանու այն անդամների գործողությունները, ովքեր մասնակցել և կողմ են քվեարկել նշված անշարժ գույքը Ա. Բ.-ին օտարելու որոշումների կայացմանը։  

Նախաքննությունը շարունակվում է։  

Սյունիքի մարզպետն ընդունել է ՀԲԸՄ Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանին
Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում
Ադրբեջանցիները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Պարզվել է Իսակովի պողոտայում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը
Սերժ Սարգսյանի գրասենյակը պատասխանել է Լևոն-Տեր-Պետրոսյանին
Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը դարձավ միանձնյա առաջատար. «ՉեսսՄուդ Օփեն»
ԿԽՄԿ-ն նոր նախագահ ունի
Երանոսում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութից
Քրեակատարողական առողջապահական համակարգը համալրվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով
ԵՄ-ն կոչ է արել Բաքվին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը
Երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մսաղացի մեջ․ կատարվել է դաստակի և մատների անդամահատում. ԲԿ
Պետական ռեգիստրի գործակալությունն այսուհետ էլեկտրոնային տարբերակով կծանուցի՝ գրանցման փաստաթղթերում թերությունների առկայության մասին
Ցանկացած վայրագության մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. ԱՄՆ Պետդեպը՝ հայ գերիների սպանության մասին
Իրանը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ տրամադրելու մասին լուրը
Եթե Քոչարյանն ուզում է, որ բանակցողը փոխվի, թող դուրս գա քաղաքականությունից. Անի Սամսոնյան
Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները
Արցախի անվտանգության խորհուրդը հանդես է եկել երկրի ապագայի վերաբերյալ հայտարարությամբ
Հայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան
ՊՆ-ն կոչ է անում չտարածել չստուգված տեղեկություններ
Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում. Արմեն Գրիգորյանը՝ «Վաշինգտոն Փոստ»-ին
COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում հասել է 618 միլիոնի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության ղեկավարին
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի մի խումբ փորձագետների
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Ժամանակավորապես կփակվի Մ.Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Դոլարն ու եվրոն թանկացել են
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2960 խախտում
Սևանա լճից դուրս է բերվել 16 ապօրինի խեցգետնաորսիչ
ԲՏԱ նախարարը մասնակցել է «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» ֆորումի առցանց հանդիպմանը
Դրոնով փորձել են հեռախոսներ ուղարկել քրեակատարողական հիմնարկ․ ՔԿԾ
Ըստ «Հայկական ժամանակի» Ադրբեջանը Հայաստանից ունի հինգ հիմնական պահանջ․ Ալեքսանդր Քանանեան
Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ջանքերը. Վահագն Խաչատուրյան
Ոստիկանապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են պարեկային ծառայության գործունեության և մյուս մարզերում ներդրման խնդիրները
ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութը
Աննա Հակոբյանը մասնակցել է Լանջիկ գյուղի մանկապարտեզի բացման արարողությանը (լուսանկարներ)
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն մեծ ցավով գուժում է Շաղիկ Մարուխյանի մահը
ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին
Դատական համակարգի ակախության ապահովումը ժողովրդավարության համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրներից է․ Փաշինյան
Միջազգային հանրությունը և կառույցները պետք է հստակ և հասցեական արձագանքեն այդ հանցագործություններին. Արմեն Սարգսյան
Պետք է գիտակցել՝ խաղաղությու՞ն է դա, թե՞ դիկտատորի ախորժակին տուրք տալ. ադրբեջանագետը՝ խաղաղության պայմանագրի մասին
Տեր-Պետրոսյանի արձագանքը՝ «Հայկական ժամանակ»-ի հրապարակմանը
Նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
Ձեզ հետ պայմանավորվածություններ չեն պահվում, իսկ գինը շատ թանկ է, այս անգամ՝ 17 հայ զինվորի կյանք. սահմանադրագետ
Անցած շաբաթվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները ականազերծել են 200 քմ տարածք
Վահագն Հովակիմյանը՝ ԿԸՀ նախագա՞հ
Հայաստանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին․ ի՞նչ պետք է անել. Անդրանիկ Թևանյան
Ամփոփվել է Գրքի երևանյան 5-րդ փառատոնը. հայտնի են մրցանակակիրները
Լիահույս եմ, որ բարեկամ Իրաքը կհաղթահարի իր առջև ծառացած մարտահրավերները. Փաշինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™