«Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Աննա Հակոբյանին հյուրընկալել են Նիցցայի քաղաքապետարանում

Հասարակություն

Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին փոխքաղաքապետ Անտոնի Բորրեն, ողջունելով Աննա Հակոբյանի այցը, տեղեկացրել է, որ քաղաքապետ, պատգամավոր, Նիցցայի Մետրոպոլիսի նախագահ Քրիստիան Էստրոզին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ նշելով, որ այդ բացակայության պատճառով փոխանցում է քաղաքապետի ներողությունը: Նա վստահություն  է հայտնել, որ նման հանդիպումները նոր շունչ են հաղորդում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին։

Քաղաքապետարանում  կայացել է  հանդիպում-քննարկում, որին մասնակցել են նաև քաղաքապետի խորհրդական Պիեր Ֆիորին, փոխքաղաքապետ  Մագալի Ալթունյանը,  հայկական համայնքի ներկայացուցիչներ, անվանի բժիշկներ։  

Փոխքաղաքապետ Բորրենը  իր ելույթում նշել է, որ  թեև Նիցցան և Երևանը  քույր քաղաքներ են, սակայն Նիցցայի ամուր  կապը Հայաստանի հետ հաստատվել է 1988թ-ի երկրաշարժից հետո։

«Նիցցայի հայկական համայնքը մեր պարծանքներից մեկն է, որովհետև հայ բնակիչները, լինելով Ֆրանսիայի լիարժեք և օրինապաշտ քաղաքացիներ, պահպանում են իրենց հայկական արժեքները, արմատները, ինչի վառ ապացույցը Պարսամյան դպրոցն է»,- ընդգծել է  առաջին փոխքաղաքապետն՝ առանձնահատուկ շեշտելով հայ համայնքի ներկայացուցիչներ SOS-Armenie Cote d'Azur ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատի և Պարսամյան համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր  Աժդերհանյանի հետ համագործակցության կարևորությունը։ Փոխքաղաքապետի խոսքով՝  վերջինների հետ համագործակցությունը սկսվել է 1988թ-ի երկրաշարժից հետո, և նրանց միջոցով Նիցցան բազմաթիվ ծրագրեր իրականացրել է Հայաստանում, և դրանք վստահաբար շարունակվելու են։

Անտոնի Բորրենը հավելել է նաև, որ իրենք բարձր են գնահատում կոռուպցիայի վերացմանն ուղղված վարչապետ Փաշինյանի ջանքերը, և նրա ընտրվելուց հետո  ակներև է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը։

Հանդիպմանը  ելույթով հանդես  է եկել նաև  Սիմյե հիվանդանոցի բժիշկ, պրոֆեսոր Պիեր Մարտինին, պատմելով, որ դեռևս 2005թ-ին Նիցցայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Հայաստան, եղել Գյումրիում ՝ քաղաքային հիվանդանոցներից մեկին բժշկական սարքավորումներ նվիրաբերել։

Վարչապետի տիկինն  իր ելույթում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝   շեշտել է, որ  հայ-ֆրանսիական հարաբերություններն օրինակելի են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, դիվանագիտական, կրթական, մշակութային, առողջապահական։

«Կարծում եմ՝ Կոդ դ'Ազուրի շրջանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու մեծ ներուժ կա հատկապես զբոսաշրջային փորձի փոխանակման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որոնք Հայաստանում ևս սրընթաց զարգացում են ապրում: Լիահույս եմ, որ Նիցցայի արևասեր բնակիչները նոր փորձառություններ և հարուստ տպավորություններ կունենան Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրելիս»,- ընդգծել է Հակոբյանը։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը  Նիցցայի հայ համայնքի հանդեպ հատուկ հոգածության համար։

«Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, իրապես, լինելով Նիցցայի օրինապաշտ քաղաքացիներ, ամուր կապված են նաև իրենց հայրենիքին, լեզվին, պատմությանը: Նրանք Հայաստան-Նիցցա կամուրջն են, որը, վստահ եմ, կամրանա նոր նախաձեռնություններով և արդյունավետ հանդիպումներով», - իր ելույթը եզրափակել է Աննա Հակոբյանը՝  Նիցցայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին  և հանդիպման մասնակիցներին հրավիրելով Հայաստան։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը այցելել է  քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման համար ստեղծված   պուրակ։ Հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով՝  Նիցցայի ամենակենտրոնական հրապարակներից մեկում գտնվող պուրակը դարձել է  համայնքի յուրահատուկ հավաքատեղին, իսկ Նիցցայի քաղաքապետարանը այն առաջիկայում հիմնանորոգելու է։  

Աշխատավայրում կանեփ էր աճեցրել
Հայ մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում բարձր արդյունքներ են գրանցել
Ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ
«Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը
Վահե Ղազարյանը և Արա Ֆիդանյանը կգործուղվեն Ղրղզստան
«Հայաստան» հիմնադրամը բժշկական նշանակության ապրանքներ է տրամադրել ԱԻՆ-ին
Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս
Շիրակի մարզպետը՝ ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգերի մասին
Լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում․ քաղաքագետ
Հայ ժողովուրդն այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ․ Արցախի ԱԺ նախագահ
Աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ մամուլի խոսնակ
Պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանում սգո օրերի կապակցությամբ Լիտվայի դեսպանատանը տեղադրված դրոշն իջեցվել է
Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ
ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ
Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար
Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են
Ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա
ՔԿ-ի հորդորը քաղաքացիներին՝ «Սուրմալու» ԱԿ-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը և պարագաները ներկայացնել Ոստիկանություն
«Հայաստան» դաշինքը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրենք Հայաստան պայթուցիկ նյութերի ամենախոշոր ներմուծողներից ու արտադրողներից մեկն են. Լևոն Գալստյան
Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան 
Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյանը
Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանն Անկարային C-400-ի նոր խմբաքանակ կուղարկի
ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի
Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար
«Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը
Իրավիճակը «Սուրմալու»-ում այս պահին. Ուղիղ
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™