«Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան  Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար «Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում 2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Բերձորը հանձնելով՝ Փաշինյանը հիմք է դնում Արցախի հետագա հայաթափմանը. Վահե Գասպարյան

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը երեկ կայացած առցանց ասուլիսում անդրադարձել է ներքին ու արտաքին քաղաքական մի շարք թեմաների, խոսել արցախյան խնդրի, Բեձորի հանձնման, գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Վարչապետի որոշ հայտարարությունների վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է Ազգային Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանի հետ։ Անդրադառնալով ասուլիսին՝ Գասպարյանն ասաց, որ խնայում է  նյարդերն ու փորձում է շատ չհետևել վարչապետի աթոռը զբաղեցրած անձի ելույթներին և հարցազրույցներին։ «Ես փորձում եմ չհետևել նրա բարբաջանքներին, բացի դրանից մենք վարչապետ, իշխանություն չունենք, մենք ունենք ուղղակի ադմինիստրացիա, և այն մարդը, որն իրեն դիրքավորում և ներկայացնում է որպես ՀՀ վարչապետ, իրականում հանդիսանում է Կրեմլի և թուրք-ադրբեջանական դաշինքի խամաճիկ»,- նշեց Գասպարյանը։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ Գասպարյանն ընդգծեց. «Այդ մարդու համար գոյություն չունի հայրենիք, գոյություն չունի Արցախ, Բերձոր, Աղավնո։ Այդ մարդու համար միայն ու միայն աթոռ ու պաշտոն գոյություն ունի։ Ինքը որևէ հարցի վերաբերյալ կարծիք կամ պատասխան չի կարող ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ այդ կարծիքը նրա համար չեն ձևավորել իր տերերը։ Նա ընդամենը բարձրաձայնում է Կրեմլում, Բաքվում, Անկարայում ընդունված այն որոշումները, որոնք իջեցվում են նրա վրա որպես առաջադրանք։ Այսպես կոչված մամուլի ասուլիսներն արդեն տխուր ավանդույթ են դարձել, քանի որ ամեն հերթական զիջումից առաջ, նա նման ձևաչափով պարզապես հանրությանը տեղյակ է պահում, որ սպասվում է նոր զիջում։ Բնականաբար դրանք պարտադրված են լինում Կրեմլից, Բաքվից, Անկարայից։ Ես վստահ եմ՝ ինքը քարտեզի վրա նույնիսկ չի կարողանա գտնել ո՛չ Աղավնոն, ո՛չ Բերձորը։ Ես վստահ եմ, որ Բերձորը նրա համար Լաչին է, Արցախը նրա համար ընդամենը Ստալինի գծած ԼՂԻՄ-ն է, արհեստական մի միավոր, որին իրենք ԼՂԻՄ են անվանում։ Մինչդեռ Արցախը ոչ միայն պատմական, այլ նաև իրավական տեսանկյունից ԼՂԻՄ պլյուս 7 շրջաններն է, որոնց վրա տարածվում է ՀՀ մանդատը»։ ԱԺ Բևեռի խորհրդի անդամի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, հիմա Բերձորը հանձնելով, այն կտրում է մայր հայրենիքից, ու դրանով հիմք է դնում Արցախի հետագա հայաթափմանը. «Սրանք անհետևանք անցնող քայլեր չեն, ուստի գալու է ժամանակը, որ նա կանգնի հայ ժողովրդի դատաստանի առջև։ Աշխարհաքաղաքական զարգացումները բերելու են նրան, որ մոտ ժամանակներում Կրեմլը տապալվելու է, և Փաշինյանի նման խամաճիկիները հայտնվելու են որբացած վիճակում՝ մեն-մենակ կանգնելով սեփական ժողովրդի առջև, որի հանդեպ գործել է ծանրագույն հանցագործություններ»։

Գասպարյանի պնդմամբ՝ Փաշինյանն իր զիջողական քայլերով մոտեցնում է պատերազմը և պետք չէ հավատալ, որ նա որևէ կարմիր գիծ ունի.«Այս 4 տարիների ընթացքում վարչապետի աթոռը զավթած անձը միայն ու միայն մսխել է ժողովրդի կողմից իրեն տրված մանդատն ու վստահությունը։ Այս տարիների ընթացքում այդ մարդն ապացուցեց, որ ինքը միայն մեկ կարմիր գիծ ունի, և դա միայն իր աթոռն ու պաշտոնն է՝ հանուն որի պատրաստ է գնալ ցանկացած զիջման։ Խոսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ Գասպարյանը նշեց, որ Փաշինյանն այդ միջանցքը ևս պատրաստվում է տրամադրել թշնամուն, քանի որ Ռուսաստանին այսօր օդի ու ջրի պես Թուրքիայի հետ ցամաքայի կապ է անհրաժեշտ՝ պատժամիջոցները շրջանցելու համար, ու դրա մասին ռուսներն արդեն բարձաձայնում են։ Անդրադառնալով նաև Փաշինյանի այն հայտարարությանը, որ գերիների 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում՝ Վահե Գասպարյանն ընդգծեց. «Թերևս սա միակ պնդումն է, որի հետ ես համաձայն եմ։ Նախ այդ մարդիկ արդեն վաղուց ոչ թե գերի են, այլ պատանդ են, քանի որ գերիներն անմիջապես պետք է արձակվեին ու վերադարձվեին, եթե չեն վերադարձվում, ապա Կրեմլի և Բաքվի ձեռքում դառնում են պատանդ՝ հայերից հերթական զիջում կորզելու համար։ Եվ երկրորդ՝ այո՛, գերիների մեծ մասը, ցավոք սրտի, գերեվարվել է արդեն զինադադարից հետո։ Մենք լավ ենք հիշում Խծաբերդի, Փառուխի դեպքերը, մեր սահմաներից գերեվարումների դեպքերը։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը, ինչպես 30 տարի, այնպես էլ հիմա, ինքնիշխան պետություն չի՝ գաղութ է, իսկ, այսպես կոչված, ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը ոչ միայն անաչառ կերպով չեն կատարում, այլև ջուր են լցնում թուրքերի ջրաղացին»։

Հարցին՝ ինքն ինչպե՞ս է այս խնդիրների լուծումը տեսնում, Գասպարյանը պատասխանեց. «Ինձ համար մի բան պարզ է. այդ մարդն օր առաջ պետք է հեռանա, ու պետք է ձևավորվի ազգային անցումային կառավարությունը, որը կյանքի կկոչի անցումային կետերը, որից հետո նոր կլինեն արտահերթ ընտրություններ։ Երբ, ինչպես ինձ համար է պարզ այս ամենը, պարզ կդառնա նաև տասնյակ հազարավոր հայ մարդկանց համար, այն ժամանակ մենք կփրկենք մեր երկիրը, իսկ մինչև այդ զիջելու ենք,զիջելու ենք, զիջելու ենք։ Մենք հռչակել ենք և շարունակում ենք ասել, որ սպասում ենք այն հարմար պահին, երբ Կրեմլի չեկիստական համակարգի թուլացման հետևանքով կկարողանանք, ժողովրդի կամքի պարտադրմամբ, իշխանության բերել ազգային անցումային կառավարություն»։

Մելինե Պետրոսյան

Եվրոյի եւ ռուբլու փոխարժեքներն աճել են
Ժամը 19։30-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են․ կորած է համարվում 2 քաղաքացի
«Սուրմալու»-ի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ը լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել. ՇՄՆ
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 65 դեպք
Հայ հանրության ընդամենը մի քանի օրվա դիմադրությունը բավարար է, որպեսզի Իրանը և Արևմուտքը տապալեն ռուս-թուրքական այս ծրագիրը. Lragir.am
Հայ մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում բարձր արդյունքներ են գրանցել
Ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ
«Սուրմալու»-ի փլատակները PR գործի՞ք, թե՞ մտահոգություն. փորձագետների կարծիքը
Վահե Ղազարյանը և Արա Ֆիդանյանը կգործուղվեն Ղրղզստան
«Հայաստան» հիմնադրամը բժշկական նշանակության ապրանքներ է տրամադրել ԱԻՆ-ին
Հայաստանում և Արցախում սգո օրեր են, ի՞նչ է հայտնի «Սուրմալու»-ի պայթյունի դեպքից. լրահոս
Շիրակի մարզպետը՝ ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգերի մասին
Լուրեր են տարածվում, որ գիշերային ժամերին Արցախից ռազմական տեխնիկա է դուրս բերվում․ քաղաքագետ
Հայ ժողովուրդն այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ․ Արցախի ԱԺ նախագահ
Աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ ԱԻՆ մամուլի խոսնակ
Պայթյունի հետևանքով զոհված Վարդան Քոչարյանը «ՍիրՔոչար» բրենդի հիմնադիր Սիրանուշ Քոչարյանի հայրն է
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հայաստանում սգո օրերի կապակցությամբ Լիտվայի դեսպանատանը տեղադրված դրոշն իջեցվել է
Մահափորձի՞, թե՞ հարձակման նախապատրաստում. կասկածելի գործողություններ Հայկ Մարտիրոսյանի բնակարանի մոտ
ՊՆ-ն հայտարարել է վառելիքաքսուքային նյութերի պահպանման և մատակարարման ծառայությունների գնման մրցույթ
Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ հայ է նշանակվել վարչական շրջանի ղեկավար
Իջեցված դրոշներ և սև ժապավեններ. Հայաստանում և Արցախում սգո օրեր են
Ինչպես ասում են՝ նի նադո լյա-լյա
ՔԿ-ի հորդորը քաղաքացիներին՝ «Սուրմալու» ԱԿ-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը և պարագաները ներկայացնել Ոստիկանություն
«Հայաստան» դաշինքը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին
Սգի օրը նույնիսկ սրանց չի խանգարում սկսել քարոզարշավ. Վահան Բաբայան
Թուրքիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Իրենք Հայաստան պայթուցիկ նյութերի ամենախոշոր ներմուծողներից ու արտադրողներից մեկն են. Լևոն Գալստյան
Կյանքն ընկերոջն ու Արցախին նվիրած ծով աչքերով հերոսը. Մխիթար Գալեյանը կդառնար 22 տարեկան 
Ավինյանը հիմար չէ, որ համազգային ողբերգության էպիկենտրոնում հայտարարեր քաղաքապետի թեկնածու լինելու մասին․ Ղազինյանը
Արցախում՝ «Բերդունց բաղ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է ջրախեղդ եղել․ Արցախի ՔԿ
Գյումրիի երկաթուղային կայարանում պայթուցիկի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են
Ռուսաստանն Անկարային C-400-ի նոր խմբաքանակ կուղարկի
ՀՀ բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ
Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս
Անկարա է այցելել Մալայզիայի թագավոր Աբդուլլահ Ռիյաթուդդին Ալ-Մուստաֆա Բիլլահ Շահը
Ծաղիկներ ու մոմեր Սուրմալուի մոտ՝ ի հիշատակ պայթյունի զոհերի
Պայթյունի հետևանքով բուժհաստատություն տեղափոխված 5 քաղաքացի դեռ շարունակում է բուժում ստանալ
Սա արդեն ոչ թե կառավարման, այլ կառավարվող քաոս է․ Սենոր Հասրաթյան
Հայաստանը կարևորում է Ինդոնեզիայի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը. Վահագն Խաչատուրյան
Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր
ԱԺ 1-ին նստաշրջանին արտահերթ կերպով հարցը կքննարկվի. Ավինյան
Հիմա քննարկում ենք շենք մուտք գործելու հարցը, որ իրականացնենք որոնողական աշխատանքներ. ԱԻ փոխնախարար
«Այստեղ եմ որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու». Ավինյանը՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
47-ամյա կնոջ սպանության գործով 3 անձ կալանավորվել է
2-րդ աղետը կա Հայաստանում, դուք տեղյա՞կ եք. Ավինյանը չլսեց քաղաքացուն և հեռացավ
Կա՞ մեղադրյալ Սուրմալուի պայթյունի գործով և ինչո՞ւ են իրավապահները դիմել արտասահմանցի գործընկերներին. մամուլ
Ողբերգությունը շատ սթափեցնող էր,ժամանակն է, որ դիմենք ավելի կոշտ քայլերի. Ավինյան
Կենտրոն վարչական շրջանի որոշ մասերում գազամատակարումը դադարեցվել է
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™